27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Երկրի ղեկավարներից է կախված

Երկրի ղեկավարների դերը մեծ է ժողովրդի հավատքի, բարոյականության հաստատման եւ ճիշտ ուղիով ընթանալու հարցում: Կարծիքներ կան, որ ղեկավար անձանց կյանքն ու օրինակն այդքան էլ մեծ ազդեցություն չունեն ամբողջ ժողովրդի վրա, և ժողովուրդը ներքևից պետք է սկսի ընթանալ դեպի բարին ու ճշմարիտը: Սակայն այս կարծիքն ամբող­ջությամբ չի կարող վավերական լինել: Օրինակ երբ հրեաների առաջ­նորդը` Մովսես մարգարեն, մի քանի օր բացակայեց ժողովրդի միջից, ժո­ղովուրդը հակվեց կռապաշտության և սկսեց կուռք պաշտել (Ելք 32.7-8):

Դավիթ թագավորի կատարած սխալի համար ժողովուրդը տուժեց և պատժվեց: Դավիթը, հակառակ Աստծո կամքի, Հրեաստանում մարդահա­մար անցկացրեց (Բ Թագ. 24.1-9), որի պատճառով Աստված բարկանալով` հայտնեց թագավորին. «Ընտրիր որն ուզում ես. կամ քո երկրռւմ երեք տարի սով պիտի լինի, կամ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնա­միների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կամ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում: Եվ Դավիթն ընտրեց մահը: Եվ Տերն Իսրայելին մահ ուղար­կեց առավոտից մինչև ճաշի ժամ: Մահ սկսվեց ժողովրդի մեջ» (Բ Թագ. 74.13-15):

Փոքրամասնությունն իրականում շատ ավելի մեծ ազդեցություն ունի ժողովրդի վրա: Հրեա ժողովրդին Եգիպտոսից դուրս բերեց և մինչև Ավետյաց երկիր հասցրեց Մովսես մարգարեն: Քրիստոսի փոքրաթիվ առաքյալները քրիստոնյա դարձրին ամբողջ աշխարհը: Սոցիալական հոգեբանության ուսումնասիրություն կատարած գիտնականները հաստա­տում են, որ փոքրամասնության ազդեցությամբ փոխվում է մեծամասնությունը, ինչպես օրինակ, առանձին գյուտարարներ իրենց հայտնագոր­ծություններով մեծ ազդեցություն ունեցան մարդկության կյանքի վրա, կամ խրոխտ մի քանի անձեր ոգևորեցին ու պայքարների հանեցին ժողովուրդների, և կամ մեկ-երկու հանճարեղ փիլիսոփաներ հեղաշրջում առա­ջացրին մարդկային մտքերի ընթացքի մեջ:

Հետևաբար, երկրի ղեկավար­ները քաղաքական, տնտեսական, հասարակական հարցերով զբաղվելուց բացի պետք է նաև մեծ հավատքի և բարձր բարոյականության տեր մարդիկ լինեն, քանի որ իրականում առաջնայնորեն դրանից է կախված երկրի և ժողովրդի բարօրությունն ու առաջընթացը:

Ադամ քահանա Մակարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ