27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղացիներն անելանելի վիճակում են. բազմաթիվ տներ գրավադրված են

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանգստյան օրերին եղել է մարզերում: Նա Ազգային ժողովում բարձրաձայնել է մի կարևոր խնդրի մասին. Արմավիրի մարզի  Արևիկ գյուղում  բազմաթիվ տնոր գրաադրված են. տոկոսներն օրեցօր աճում են, իսկ գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում:

Henaran.am-ը հետամուտ լինելով վերոնշյալ  հայտարարությանը՝ զրուցեց Արրևիկի համայնքապետի՝ Գառնիկ Ծատուրյանի հետ:
Պարզվում է՝ գյուղացիների վվիճակն իսկապես լավ չէ:

Գառնիկ Ծատույանը շեշտեց՝ գյուղում մարդիկ հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում: Անասնապահությունը փոքր տոկոս է կազմում, գյուղում քչերն են մեկնում արտագնա աշխատանքի:

«Մարդիկ վարկային խնդիրներ ունեն. չեն կարողանում դրանք փակել: Կոնկրոտ, իհարկե, չեմ կարող ասել, թե քանի գրավադրված տուն կա, բայց այդպիսիք քիչ չեն, ահագին կան: Մարդիկ չեն կարողանում այդ տոկոսները վճարել: Խնդրում են, որ գոնե մի քիչ ժամանակ ավելացնեն, ու գոնե այդ տույժ-տուգանքները չավելացնեն: Եթե ժամանակն անցնում է, չես վճարում, ուրեմն, տույժ-տուգանք է գալիս. գյուղացիները խնդրում են, որ  այդ տուգանքները չավելանան, մի քիչ էլ ժամանակ տան իրենց, մինչև կարողանան այդ հարցերը կարվավերել. ընդունենք՝ երկու տարով է դա, գոնե մի տարի էլ ավելացնեն, կամ երկու… կամ վերավարկավորեն, կամ ինչ-որ ելք լինի: Թե չէ, ինչքան տոկոսներն ավելանում են, այնքան գյուղացիների վիճակը վատթարանում է», – նշեց համայնքապետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ