27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայռուսգազարդը վաճառելու գործարքը տրամաբանական էր

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հետաքրքրվեց վարչապետ Կարեն Կարապետյանից, թե երբ Հայռուսգազարդը վաճառվեց ՌԴ-ին, ինչպես էր վարչապետը, ով այն ժամանակ ռուսական Գազպրոմի տնօրենների խորհրդում էր, վերաբերում այդ գործարքին:

Պատգամավորի խոսքով՝ ռազամավարական ոլորտի պետական սեփականությունն ընդամենը 300 միլիոնով վաճառվեց: «Հստակեցրեք ձեր այն ժամանակվա դիրքրոշումը այդ սեփականության նկատմամբ»:

Վարչապետը պարզաբանեց, որ երբ գործարքը եղել է, ինքը Հայռուսգազարդում չի եղել: «Գործարքը համարում եմ ճիշտ»,-ասաց նա, ապա հավելեց, որ  տրամաբանական լուծում է վճարել մի բանի դիմաց եղած ակտիվներով: Ինչ վերաբերում էր այդ պահին գազի սակագնին, որ, ըստ պատգամավորի, ավելի էժան կարող էր լինեն, ապա Կ. Կարապետյանն ընդգծեց, որ նման բան հնարավոր չէր: «Որևէ պահ չի եղել, որ գազի գինը Հայաստանում ամենաէժանը չլիներ տարածաշրջանում»:

Պատգամավորը ճշտում արեց, թե իր հարցն այն է, որ վարչապետն այն ժամանակ եղել է այդ կառույցի ղեկավար կազմում և ինչ դիրքորոշում ունի այդ գործարքի վերաբերյալ:

«Ես Գազպրոմում եղել եմ տնօրենների խորհրդի անդամ 3 կազմակերպություններում, դրանցից ոչ մեկը ՀՀ-ի գազի հետ որևէ հարաբերություն չուներ:

Ասացի՝ այո, տրամաբանական եմ համարում գործարքը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ