«Փողի վրա նստած՝ փող են ման գալիս»
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը մինչ հարցին անդրադառնալը խնդրեց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանին իր հայտարարություններից ու խոսքից հետո որևէ մեկնաբանություն չտալ, եթե կանակարգ-օրենք չի խախտում: Հերմինե Նաղդալյանն էլ ասաց, որ այն դեպքում է մեկնաբանում, երբ իրավունք ունի:
Այնուհետև պատգամավորն անցավ հարցին. «Սահմանված կարգի խախտման պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին օրենքն ասում է՝ այն մարդիկ, ում 27-ը լրացել է, ՀՀ օրենքով պետբյուջե վճարում են անում և դուրս են գալիս հետախուզման ցուցակից: Բայց երեք զինակոչ է արդեն՝ ՀՀ կառավարությունը չի ներկայացրել ԱԺ ժամկետներ երկարաձգելու օրենքի նախագիծը: Մեծերից մեկն ասում էր, որ փողի վրա նստած փող են ման գալիս»,-ասաց նա և նշեց, թե լուրջ քանակ կա, որ այս որոշման երկարաձգմանն է սպասում, որ վճարեն, գան հայրենիք:
Մանուկյանը նշեց, որ եթե պետք է օրենքի նախագիծը երկարաձգվի, և դրանից բյուջե գումար գա, ապա լավ է անել մինչև նոր տարի, որպեսզի հարյուրավոր մարդիկ կարողանան նոր տարին իրենց տանն անցկացնել:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նախ նշեց, որ որպես նախարար ինքը կտրականպես դեմ է հարցի այս լուծմանը: «Համարում եմ, որ սահմանված կարգով զինծառայությունը պետք է անցնի և ոչ թե այդ տարիների դիմաց վճարել»,-ասաց նա և նշեց, որ թեև հասկանում է ժամանակին օրենքի ընդունման պատճառը:
«Իմ տեղեկատվությամբ՝ այս պահին օրենքը ուժի մեջ է, մենք դա երկարաձգում են, երբ ավարտում է դրա կիրարկման ժամկետը: Վերջերս՝ մի քանի ամիս առաջ, եղել է հերթական նիստը, և հերթական խումբը ստացել է նման տարկետում: Միջոցները, որից ստացվում են, հստակ ու թափանցիկ կարող եմ ներկայացնել, բայց դրանք չեն դառնում մեծ դրամական աջակցություն՝ ռազմական խնդիրները լուծելու համար»,-ասաց նա: Իսկ թե շարունակելու են, թե ոչ, ասաց, որ կքննարկեն, ՀՀ նախագահի հետ համաձայնեցնելով, եթե դադարել է, կերկարաձգեն, եթե քաղաքական որսշում լինի: Իսկ թե ինչու է դեմ, ասաց, որ դրանով խթանում է այն մարդկանց մղումները, որոնք մտածում են դուրս գան մինչև 27 տարեկանը և ապա վերադառնան: