26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ռոնալդուն վճարում է բոլոր հարկերը». «Ռեալ»-ի հայտարարությունը

Oրերս մամուլում լուրեր էին տարածվել, թե  Կրիշտիանու Ռոնալդուն շուտով  դատարանում է հայտնվելու՝ հարկերից խուսափելու պատճառով:
Մադրիդի «Ռեալը», սակայն,  պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել  վերոնշյալ հարցի վերաբերյալ՝ ընդգծելով՝  31-ամյա ֆուտբոլիստը կատարել է բոլոր հարկային պարտավորվածությունները:

«Հաշվի առնելով վերջին լուրերը, ինչպես նաեւ Իսպանիայի հարկային ծառայության ներկայացրած ապացույցը, ըստ որի՝ Ռոնալդուն վճարում է բոլոր հարկերը, «Ռեալը» կոչ է անում հարգալից վերաբերմունք ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ:  Ռոնալդուն օրինակելի վարք է դրսեւորում ակումբում կատարած  բոլոր աշխատանքների  ընթացքում»,- հայտարարությունը  տեղ է գտել «Ռեալի» կայքում:

Հիշեցնենք, որ Ռոնալդուն կասկածվում է իր գործակալ Ժորժե Մենդեշի օգնությամբ 150 միլիոն եվրոյի հարկից խուսափելու մեջ: ԶԼՄ-ներում նշվում էր՝  նրան սպառնում է մինչեւ 6 տարվա ազատազրկում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ