27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Այն բանալիները, որ ունեք, ասեք, միգուցե դուք էլ գաք իշխանության. Գ. Սահակյանն՝ ընդդիմությանը

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այսօր 2017 թվականի բյուջեի քննարկման ժամանակ արտահերթ ելույթով հանդես գալով՝ շնորհակալություն հայտնեց բոլոր խմբակցություններին, անհատ պատգամավորներին խորիմաստ քննարկումների, ներկայացրած առաջարկների համար: Սակայն նա նշեց, որ բնականաբար, ընդդիմությունը պիտի քննադատեր, միշտ է այդպես:

«Եթե ընդդիմություն  է, պիտի ասեն, որ ամեն ինչ լավ չէ, պետք է բանալի գտնել, գնալ առաջ, կառավարության ծրագրից ու վարչապետի խոսքից ավել որևէ մեկը չկարողացավ որևէ բան անել: Ընդդիմությունը պետք է միշտ ոտքի վրա կանգնի, և քանի որ առաջիկայում ընտրություններ են, այն բանալիները, այն առաջնորդող գործիքները, որ ունեք, ասեք, միգուցե դուք էլ ընտրություններից հետո գաք իշխանության»,-նշեց Գ. Սահակյանը:

Նա ուշադրություն հրավիրեց առաջիկա տարվա ընթացքում հիմնական անելիքների ու քայլերի վրա: «մենք գիտակցում ենք, որ մեր ֆիաննսական հնարավորությունները բավարար չեն բոլոր խնդիրների համապարփակ լուծման համար, բայց ահմոզված ենք, որ առկա միջոները արդյունավետ օգտագործելու դեպքում կկարողանանք առաջընթաց ապահովել եղած խնդիրների լուծման ուղղությամբ: Պետք է միջոցներ ձեռնարկել սոցիալական հիմնահարցերի լուծման, բնակչության սոցիալապես խոցելի խավերի պաշտպանության, ապահովման ուղղությամբ: Մեր խնդիրներից մեկն է երկրի ողջ ներուժի օգտագործումը՝ հասարակական բոլոր շերտերի ներգրավմամբ»,-հայտարարեց ԱԺ նախագահը:

Նա կարևորեց երկրում սոցիալական ապահովության ամրագրումը, որը բարեփոխումների կայուն երաշխիքն է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ