06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

«Առանց նորմ խախտելու 6 անգամ ընտրվել եմ և հաղթել 4-7 տղամարդու» (վիդեո)

«Ընտրական օրենսգրքով պետք է շարժվել: Դուք տեսաք, որ հանրապետության նախագահը հայտարարեց, որ մենք ուզում ենք անբիծ ընտրություններ, սա մեկ, երկրորդը՝ տեսաք, թե մեր օրենսդրությունը, Ընտրական օրենսգիրքն ինչքան կատարելագրոծվեց տեխնիկական, ներդրումային առումով, որ ամեն ինչ բացահայտ լինի, թաձփանցիկ լինի, այնպես որ եթե օրենքը թույլ կտա, որ նրանք մասնակցեն, ես միայն կողջունեմ»,-այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես է վերաբերում նրան, որ Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը հայտարարում են, որ գալու են Հայաստան՝ որպես դիտորդ հետևելու խորհրդարանական ընտրություններին:

Նախարարը հավելեց, որ եթե օրենքի շրջանակներում է դա, եթե ԸՕ-ն թույլէ տալիս, ապա ինքը խնդիր չի տեսնում. «Գալիս են, թող գան, ես խնդիր չեմ տեսնում, ի վերջո, միջազգային դիտորդներ էլ են լինում, եթե հայ էլ լինի, ես խնդիր չեմ տեսնում, բայց ուզում եմ ասել, որ քաղաքական կամք արդեն դրսևոված է»: Նա հիշեցրեց, որ ընդդիմության ու իշխանության միասնական պահանջով ընտրացուցակներն էլ կհրապարակվեն: «Էլ ի՞նչ կա, որ չի արվել: Եկել է մի իրավիճակ, որ առաջին անգամ անցնող 25 տարիների ընթացքում իշխանությունն ու ընդդիմությունն իրար հետ են ընդունել այդ փաստաթուղթը: Եկեք, մենք օգնենք, որ փաստաթուղթը ճշմարտացի կիրառվի: Ես դրա կողմնակիցն եմ, ես 6 անգամ պառլամենտի անդամ եմ դարձել՝ մեծամասնական համակարգով, առանց մեկ նորմ խախտելու և հաղթել եմ 4-7 տղամարդու»,-եզրափակեց Հ. Հակոբյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ