27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աուդին 9 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ Մերսեդես-Բենցը՝ 2 տարով. Շարմազանովի հորդրն Ալիևին (վիդեո)

«Ինչո՞ւ է աղմկում Ալիևը, շատ պարզ է, քանի որ բանակցային գործընթացում ոչ շահեկան իրավիճակում է գտնվում, փակուղում է հայտնվել,  և պատահական չէ, որ հենց Ալիևն է ասել, որ միջազգային հանրությունը ստիպում է իրեն ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Առաջին անգամ Ադրբեջանի ղեկավարը փաստում է իր ոչ շահեկան դիրքերը՝ բանակցությունների հետ կապված»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությունը, թե կգա օրը, և կվերադարձնեն պատմական հողերը:

ԱԺ փոխնախագահը հիշեցրեց՝ ժամանակին մի քանի անգամ առաջարկել է Ալիևին ու Ադրբեջանի իշխանությանն ընդհանրապես ընթերցել հին հունաական, հռոմեական պատմիչներին: «Նրանք հայտնի կենդանու համառությամբ դա չարեցին, դրանից հետո առաջարկեցի, քանի որ ճամփորդել շատ են սիրում, լինել Հռոմում և տեսնել հին աշխարհի քարտեզը, այնտեղ հաստատ գտնեն Հայաստան, բայց չեն գտնի Ադրբեջան»,-ասաց նա:

Բայց քանի որ դա էլ չեն արել, այսօր ԱԺ փոխնախագահը Ադրբեջանի ղեկավարությանը մեկ այլ հորդոր արեց. «Քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը շատ է սիրում երթևեկել թանկարժեք մեքենաներով, թող կարդան Աուդիի և Մերսեդես-Բենցի պատմությունները և կտեսնեն, որ Աուդին 9 տարով է մեծ Ադրբեջանից, իսկ Մերսեդես-Բենցը՝ 2 տարով»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ