21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ դեկտեմբերի  6-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունու, Վայքի, Գորիսի, Կապանի, Մեղրու տարածաշրջանների ճանապարհներին և Վարդենյաց  լեռնանցքում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մերկասառույցի և մառախուղի պատճառով (տեսանելիությունը՝  50-80 մ):

Նշված ճանապարհները սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել  բացառապես ձմեռային անվադողերով։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը Վրաստանի ճանապարհային  դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանցմինդա- Լարս  ավտոճանապարհը  դեկտեմբերի  6-ին բաց է միայն  մարդատար ավտոմեքենաների համար:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ