28 Օգոստոսի, Ուրբաթ, 2026
KFC

Ժ. Սեֆիլյանի և մյուսների գործով դատախազը նոր ցուցում է տվել

Կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք մուտք գործելու, նշված ստորաբաժանման վարչական շենքը, հարակից տարածքը զավթելու և պահելու դեպքի առթիվ հարուցված, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործից Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների մասով անջատված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, մեղադրյալների պաշտպանության իրավունքի առավել արդյունավետ իրացումն ապահովելու նպատակով, վարույթն իրականացնող մարմնին ցուցում է տրվել քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ՝ ավելի տևական ժամանակ տրամադրելու վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ