26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նրանք պարտադիր պետք է կոալիցիա ստեղծեին

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ողջունելի է համարում «Լուսավոր Հայաստանի», «Քաղաքացիական պայմանագրի» ու «Հանրապետություն» կուսկցությունների միջև կայացած համաձայնությունը` խորհրդարանական ընտրություններին մասնակցել միասնական դաշինքով:«Հաջողության մասին դեռ վաղ է խոսել, արդյունքները կիմանանք ապրիլի 3-ին, և  այդ ժամանակ նոր կարելի է եզրակացություններ անել, բայց այն, որ մեր ընդդիմությանը դաշինքները շատ անհրաժեշտ էին, դա բոլորին հայտնի դարձով ուղղակիորեն ՏԻՄ ընտրություններում ձախողումից հետո: Մեր ճանաչված ընդդիմադիր կուսակցությունները, կարելի է ասել, դրական արդյունք ցույց չտվեցին, և բոլորին շատ լավ պարզ էր, որ նրանք պարտադիր պետք է կոալիցիա ստեղծեին միմյանց հետ մի կողմ դնելով իրենց ամբիցիաներն ու հավակնությունները` ընդդիմադիր դաշտի լիդերի դափնին կրելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս համոզմամբ` ընդդիմադիրներն առանձին-առանձին հաջողության չէին հասնի ընտրություններում. «Ինչ վերաբերում է` կհասնեն, թե ոչ որևէ հաջողության, իմ կարծիքով, գրագետ քարոզարշավ տանելու դեպքում նրանց կհաջողվի 5 տոկոսանոց արգելքը հաղթահարել ու հայտնվել Ազգային ժողովում:%d0%b1%d0%b5%d0%b7-%d0%bd%d0%b0%d0%b7%d0%b2%d0%b0%d0%bd%d0%b8%d1%8f-6

Բայց խնդիրն այստեղ այն է, որ թե Ազգային ժողով մտնելուց հետո, թե չմտնելուց հետո նրանք, միևնույնն է, պառակտվում են, դրա վառ օրինակը «Ժառանգություն», ՀԱԿ խմբակցություններն են Ազգային ժողովում, որոնք կան ընդամենը թղթի վրա, նրանք չկան իրականում»,-եզրափակեց քաղաքագետը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ