Խոշոր վթար Սեբաստիա փողոցում․ կա վիրավոր
Դեկտեմբերի 1-ին, ժամը 22.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցի թիվ 37/2 հասցեում գտնվող «ԳՈւՇ» ՍՊԸ բենզալցակայանի մոտակայքում բախվել են «Mercedes C200» մակնիշի 35 AT 587 պ/հ (վարորդ՝ 1994 թ. ծնված Ա. Կ.) և «BMW X4» մակնիշի 07 CD 777 պ/հ (վարորդ` 1989 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, այնուհետև հարվածել «Սանիթեք» ՍՊԸ-ին պատկանող աղբամանին: Առկա է վառելիքի արտահոսք, որը չեն կարող մաքրել ջրով. անհրաժեշտ են «Սանիթեք» ՍՊԸ-ի աշխատակիցներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes C200»-ի ուղևոր՝ 1991 թ. ծնված Ա. Կ.-ը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: Տուժածը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար: