18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Երկրաշարժերը` վերջին մեկ շաբաթում

Ս.թ. նոյեմբերի 24-ից մինչև 30-ը ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 12 երկրաշարժ: Նոյեմբերի 24-ին 5-6 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 4.0) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 35 կմ դեպի հարավ: Երկրաշարժին հետևել է 5 ստորգետնյա ցնցում՝ 3-ից մինչև 5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-ից մինչև 3.5): Նույն օրը գրանցվել է ևս երեք երկրաշարժ 3 բալ ուժգնությամբ, երկուսը՝ Իրանի Ահար քաղաքից 40 կմ դեպի հյուսիս-արևմուտք (մագնիտուդ 2.4) և 39 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.6), մեկն էլ Ադրբեջանում՝ Նախիջևան քաղաքից 14 կմ դեպի արևելք (մագնիտուդ 2.4): Նոյեմբերի 26-ից 27-ը տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ երեք երկրաշարժ, որից երկուսը Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 19 կմ դեպի հարավ-արևելք (մագնիտուդ 2.4) և Վան քաղաքից 46 կմ դեպի արևելք (մագնիտուդ 2.3), մեկն էլ՝ Իրանի Մակու քաղաքից 41 կմ դեպի հարավ-արևմուտք (մագնիտուդ 2.3):

Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Նոյեմբերի 24-ին 7.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենտրոնական Ամերիկայում՝ Սալվադորի Պուերտո էլ Տրիունֆո քաղաքից 151 կմ դեպի հարավ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան պետություններ Նիկարագուայում և Կոստա Ռիկայում: Հայտարարվել է հնարավոր ցունամիի վտանգի մասին, որը 1 ժամ անց հերքվել է: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Նոյեմբերի 25-ին 6.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուր ինքնավար մարզում: Երկրաշարժը զգացվել է նաև Կաշգար շրջանում: Երկրաշարժի հետևանքով զոհվել է 1 մարդ, ավերվել է ավելի քան 100 տուն: Երկրաշարժի պատճառով Սինցզյանի հարավային մասում մի քանի ժամով դադարեցվել է երկաթուղային երթևեկությունը:

Նոյեմբերի 30-ին 4.4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Լեհաստանում՝ Գլոգով քաղաքից 6 կմ դեպի արևելք: Չնայած, որ 4.4 մագնիտուդով երկրաշարժը չի դասվում ուժեղ երկրաշարժերի շարքին, այնուամենայնիվ այն «Ռուդնա» պղնձի հանքավայրում փլուզման պատճառ է դարձել, որի հետևանքով մահացել է 8 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել 7-ը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ