14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ադրբեջանի զինուժը կիրառել է ականանետ եւ հաստոցավոր նռնականետ. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 45 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 360 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ շփման գծի արեւելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ 60 միլիմետրանոց ականանետ (10 արկ) եւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ (6 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում` անհրաժեշտության դեպքում դիմելով նաեւ պատասխան գործողությունների:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ