27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պատգամավորի օգնականներին գնահատում են՝ լավ էքսպրեսո կամ թուրքական սուրճ դնելով (վիդեո)

ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկմանը ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը մտահոգություն հայտնեց այն դրույթի վերաբերյալ, ըստ որի՝ պատգամավորը կարող է լիազորել խմբակցության ղեկավարին իր փոխարեն քվեարկելու: «Եթե տանք խմբակցության ղեկավարին պատգամավորի փոխարեն քվեարկելու իրավունքը, ավելի վատ վիճակ ենք ունենալու հաջորդ խորհրդարանում: Չի կարելի այն դեպքում կիրառել, երբ պատգամավորը Վետերոկում նստած է կամ սաունայում սուզված է ջրի մեջ, այլ այն դեպքում, երբ գործուղման է, փակ ծրարով տալ քարտուղարությանը, քանի որ երաշխիք չկա, որ խմբակցության ղեկավարը հետո խնդիր չի ունենա, որ պատգամավորը գա ասի, թե ես այսպես եմ ասել, դու այսպես ես արել»,-առաջարկեց նա:

Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, թե լուրջ խնդիր կա, թե հիմա ինչպես են ձևավորվում խմբակցությունների փորձագիտական խմբերը, և ընդգծեց, որ պետք է ֆիլտրեր դրվեն: «Որովհետև շատ դեպքերում կոնկրետ խմբակցությունները, ովքեր իրավասու են իրենց փորձագիտական բազան լրացնել, ապա պատալոկ լինում է կոֆե եփելու ունակությունը»: Նա նշեց, թե պատգամավորի վճարովի օգնակաների դեպքում էլ ֆիլտրել պետք է, քանի որ նրանց ներուժը նույնպես լավ սուրճ դնելն է: «ԱԺ-ն չի վճարում նրա համար, որ էքսպրեսոն է լավ եփում, թե թուրքական սուրճը»,-ասաց:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ