«Օձը բնում պետք է խեղդել»
Գրականագետ Դավիթ Գասպարյանը կարծում է՝ պետք չէ լուրջ ընդունել Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի այն հայտարարությունը, թե նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տալ:
«Այդպիսի բանը լուրջ ընդունելը նշանակում է, որ մենք անլուրջ ենք»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը:
«Այս կարգի մտայնությունները` ինչպես օձը բնում պետք է խեղդել, սպանել, կորչի գնա», – ավելացրեց գրականագետը:
Նա միաժամանակ հավելում է, որ ռուսերենը եւ անգլերենը շատ բարձր մակարդակով պետք է ուսուցանվի մեր դպրոցներում, որպեսզի մեր ապագա պաշտոնյաները կարողանան հաղոևդակցվել ու հավուր պատշաճի ներկայացնել մեր երկիրը:
«Որ մեր մարդիկ, պաշտոնյա դառնալով, շատ բարձր պաշտոնյա դառնալով, չգնան կուռկուռի ձագի պես կամ բերանը կապած սարի անասունի պես նստեն եւ խոսել չկարողանան»,- նշեց բանոխոսը: