23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զենքով կպայքարեմ ռուսերենի պետականացման դեմ (վիդեո)

Գրող Վահրամ Մարտիրոսյանի խոսքով` ռուսերենն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ: «Ոչ մի այլ երկրում ռուսական այսքան շատ ալիք չի սփռվում, ինչպես ՀՀ-ում է: Գնանք կինոթատրոն, տեսեք, որևէ ֆիլմ կա, որ ռուսերեն լեզվով չի ցուցադրվում, հեռուսաալիքներով ռուսերեն է, այդպիսի շռայլություն ցուցաբերվում է ռուսերենի հանդեպ, ոչ մի այլ երկրում չկա նման բան, նույնիսկ միջին ասիական երկրներում»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց նա: Իսկ եթե պետական լեզու ընդունվի, գրողը նշեց, թե չի կարծում, որ դրան կգնան ՀՀ իշխանությունները, բայց հակառակ դեպքում ինքն այն մարդն է, որ պատրաստ է նույնիսկ զենքով պայքարել դրա դեմ:

Վահրամ Մարտիրոսյանը նշեց, թե պետք չէ չափազանցնել, բայց արժե զգույշ լինել: «Հետո լավ առիթ էր, ահագին մարդիկ ծակուծուկերից դուրս եկան, որ ասում են, թե բայց ինչի չէ, ինչն է խանգարում»,-նկատեց նա: Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը հավելեց, թե լեզուների դասավանդման ռեսուրսը սահմանափակ է, և կրթության համար քիչ նյութական հնարավորություն է տրվում: «Հիմա հատուկ կարգավիճակ տալով մեկ լեզվին՝ մյուս լեզուները տուժելու են»,-ասաց նա և առաջարկեց վերլուծել, թե որ համալսարաններն են նախորդ տարիներին ընտրում հայ ուսանողները: «Բնականաբար գնում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, թեև հնարավորություն ունեն նաև ՌԴ համալսարաններ գնալ կրկին անվճար սովորելու:

«Հիմա եթե նման մեծ ուշադրություն դարձվի, դա նշանակում է ռեսուրսներն են այդտեղ գնալու, իսկ դա նշանակում է, որ կորցնելու ենք այն, ինչ ունեինք մինչև այսօր: Այս խնդիրը լուրջ, է և պետք չէ անտեսել»: Բորիս Նավասարդյանը նշեց, թե օբյետիվ պահանջարկից ելնելով` բոլոր լեզուների զարգացմանը պետք է ուշադրություն դարձվի: Միաժամանակ նա նկատեց` իրողություն է, որ ռուսերենի իմացության պահանջարկը ՀՀ-ում բարձր է , բնական պորցեսների շրջանակներում:

Բ. Նավասարդյանը վստահ է` դիմադրությունն ուժեղ է իշխանական շրջանակներում էլ, թեև քողարկված , քանի որ ՀՀ-ում էլիտայի մեծ մասն էլ ռուսների չի տիրապետում, և չեն ցանկանա պարտադրված ոչ բարենպաստ մրցակցային պայամանններում հայտնվել:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ