15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Դեռ չեն ստացել

Հայաստանի հանրապետական կուսակցություն գործադիր մարմինն այսօր 20:30 նիստ է հրավիրել: Henaran.am-ի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ նիստին քննարկելու են նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին վերաբերող հարցեր: Ի դեպ, ըստ Ռ. Թադևոսյանի` մինչև համագումարը ևս մեկ նիստ կկայանա:

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անդամակցելուն, ապա Ռ. Թադևոսյանը հայտնեց, որ կուսակցության կենտրոնական գրասենյակ դեռ դիմում չի ստացվել: Դիմումներ չկան նաև Կառավարության այլ անդամներից:

Հիշեցնենք, որ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ անդամակցելու է ՀՀԿ-ին, իսկ կուսակցությունն էլ չի բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու այլ նորանշանակ, ոչ կուսակցական նախարարները ևս անդամագրվեն «Հանրապետական»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ