27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Այս բյուջեն կայունացման բյուջե է, իրատեսական ու խոստումնալից»

«Այս բյուջեն մակրոտնտեսական կայունացման  բյուջե է:  Այս տեղ հնչեցին կարծիքներ՝ կառավարության ծրագրի ու բյուջեի ծրագրի մեջ հակասություններ կան … ու ավելի վատ գնահատականներ հնչեցին», – ԱԺ-ում 2017-ի  բյուջեի նախագիծի քննարկման ընթացքում իր ելույթն այսպես սկսեց ՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ըստ Բաղդասարյանի՝ այսպիսի կարծիքներ հնչեղնողների ասածներն, ըստ էության, չեն համապատասպանում իրականությանը ու, անշուշտ, բազմաթիվ ոլորտներում առաջընթաց կա. պարզապես պետք է իրատես լինել ու տեսնել դրականը:

«Ցավում եմ, որ ինչքան ընտրությունները մոտենում են, այդքան ԱԺ ամբիոնի հեղինակությունը գցում ենք: Եթե էլ 1000 դրամներին վերաբերող նախագծի քննարկումն էր: Եղավ դեմագոգիա, հնչեցին տարաբնույթ տեսակետներ: Կուզեի ողջունել կառավարության այս տեսլականը, մոտեցումը, քանի որ այն իսկապես ողջունեի է: Մենք կողմ ենք քվեարկելու: Մեր գործընկերներին էլ ենք հորդորում: Այսպես ՝ դրականը չնկատելով ու միայն քննադատելով,  առաջ գնալ չենք կարող», – ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Արձագանքելով Բաղդասարյանի ելույթին՝ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Այս բյուջեն իրատեսական, կայունացման բյուջե է: Ամենակարևորը, կառավարության ներկայացուցիչները տեսնում են այն բացթողումներն ու խնդիրները, որոնք կան: Իսկ իմ ընդդիմադիր գործընկերներին կխնդրեմ, որ գոնե նոր խորհրդարանում (Աստված տա՝ վերընտրվեն), բյուջեի քննարկման ժամանակ ներկայացնեն այլընտրանքային բյուջեի նախագիծ: Երբ որ առանց այլընտրանքային բյուջեի նախագծի քննադատում ես, այդ քննադատությունը արժեք չի ունենում: Իսկ ինչ վերաբերում է այն բյուջեին,  այն կայունացման բյուջե է, իրատեսական ու ամենակարևորը՝ խոստումնալից: Այս բյուջեի կայունացման ֆոնից հետո՝ 2018-ին, համոզված եմ, որ կունենանք լավ պայմաններ՝ տնտեսության զարգացման համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ