17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իսկի իր կուսակիցները գլխի չեն ինքն էստեղ է, էստեղ չէ. Աբրահամյանը` Ծառուկյանի մասին

“Կուսակցության 2-րդ համարին այսպես բախտի քմահաճույքին թողնելը ճիշտ չէր”, -այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ որպես մեղադրյալ ՛՛Սիվիլիթասի՛՛ փողերի լվացման գործում ներգրավելու դատախազի միջնորդագրի քննարկմանը, ասել է  “Հանրապետություն” կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:

“Իսկի իր կուսակիցները գլխի չեն՝ ինքն էստեղ է, էստեղ չէ”,-նշել է նա` անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դիրքորոշմանն այդ հարցում եւ հավելել.’Կուսակցության 2-րդ դեմքին փուռն են տալիս, պետք էր, որ իր հեղինակությամբ պաշտպաներ, այնտեղ լիներ: Պետք է գնային նստացույցի, տրիբունան գրավեին, չթողնեին”: Նրա խոսքով, ԲՀԿ-ի կողմից այդ քննարկմանը սուր ելույթներ չեղան:

Սուրեն Աբրահամյանը նկատել է, նաեւ, թե երբ նույնն իրենց գլխին էր գալիս,/նկատի ունի մարտի մեկի դպեքերը-Մ. Ղ./ ԲՀԿ-ի ձայնը չէր լսվում: “Օսկանյանը ԱԱԽ անդամ էր, երբ ինձ անամոթաբար փողոցում գցեցին գետնին, անգամ հեռախոսով չզանգեց, միակ մարդը, ով զանգեց եւ ասաց, թե ինչով կարող է օգտակար լինել, Վահան Հովհաննիսյանն էր”, -նշեց բանախոսը:

Սուրեն Աբրահամյանը նկատել է, որ չի հավատում, թե ԲՀԿ-ն ընդդիմություն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ