15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Իսկանդերը» հարկադրված միջոց էր․ Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին՝ Sputnik Արմենիայի համար տված բացառիկ հարցազրույցում խոսել է «Իսկանդերների» մասին։

«Իսկանդերը» հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար, ասել է Սերժ Սարգսյանը։ «Իսկանդերներն» առաջին անգամ Երևանում ցուցադրվել են սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ։ Որոշ տվյալների համաձայն`«Իսկանդեր» համակարգերը ՀՀ ԶՈւ են բերվել ավելի վաղ և մարտական պատրաստության են բերվել ապրիլին, երբ Ղարաբաղում սրվել էր իրավիճակը։

«Կարծում եմ, որ դա հարկադրված միջոց էր` մեր տարածաշրջանում ռազմական իրավիճակն ինչ-որ կերպ հավասարակշռելու համար։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանը վերջին մի քանի տարվա ընթացքում կանոնավոր ձեռք է բերել նորագույն սպառազինություն։ Մենք չունենք ֆինանսական այն հնարավորությունները, որոնք ունի Ադրբեջանը, բայց մենք անընդհատ փորձում ենք հավասարակշռել իրավիճակը` ձեռք բերելով հակաթույն։ Իմ կարծիքով` այս դեպքում «Իսկանդերը» հակաթույն է»,- ասել է Սերժ Սարգսյանը Դմիտրի Կիսելյովին։

«Իհարկե, սպառազինությունների մրցավազքը լավ իրավիճակ չէ, և մենք չենք ցանկանում գնալ այդ քայլին, իսկ ի՞նչ անել, եթե ամեն օր քեզ սպառնում են պատերազմով, կործանմամբ։ Դու պետք է համապատասխան քայլեր ձեռնարկես»,- ավելացրել է նախագահը։

Հարցազրույցի ամբողջական տեքստը՝ սկզբնաղբյուր կայքում

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ