27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Հասարակությունը գուցե ենթագիտակցաբար ընդվզեց»

«Իրականում այս գաղափարն  ընդունելի է: Բայց այս  հարցի վերաբերյ տավեր կարծ են հնչում: Խոսքն ավելի լայն հասկացության մասին է,  քան ուղղակի այդ 1000  դրամը: Կամավորության սկզբունքին պիտի ձգտենք: Ժողովուրդը չի վստահում իշխանությանը: Կամավորությունը կլինի նաև բարոյանկան պարտավություն», – «Հենարան» ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց  Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով Կառավարության  վերջին նիստին հավանության արժանացած   «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծին, որով նախատեսվում է, որ 2017 թ. հունվարի 1-ից յուրաքանչյուր աշխատող ֆիզիկական անձ ամսական 1000 դրամ է վճարելու ֆոնդին  (նվազագույն աշխատավարձ ստացողների համար բացառություններ կարվեն):

«Մշակույթի,  կրթության, առողջապահության … ու նմանատիպ ոլորտներին տարբեր երկրներում  մարդիկ աջակցում են:  Բայց դա պիտի կամավոր լինի: Մարդը պիտի հաճույք ստանա դրանից, պիտի իր համար հաճելի լինի, որ օգնում է իր բանակին, իր երկրին: Ինչու՞ չեն վստահում մեզ: Ինչու՞ չեն հավատում, որ մենք ինքներս էլ կցանկանանք օգնել ինքնակամ: Մտավախություն կա, թե այս գումարը չի՞ հավաքվի: Խնդիր չկա, եթե այս կարգով չհավաքվի, թող նոր այդ ժամանակ պարտադիր դարձնեն: Մենք պատերազմում հաղթել ենք կամավորների շորհիվ: Կամավորներն են իրենց վրա ամենամեծ հարվածը վերցրել:
Հասարակությունը գուցե  ենթագիտակցաբար ընդվզեց, քանի որ  այս սուրբ պարտականությունը դարձնում են պարտադիր: Ես ուզում եմ կարգին մարդ լինել, կամավոր անել այդ լավ գործը: Ինչու՞ չեք տալիս ինձ այդ շանսը», – եզրափակեց Ռուբեն Բաբայանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ