27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շատ երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի, այլ հարց է՝ Արկադի Ռայկինին ճանաչո՞ւմ է». ՀՀԿ պատգամավորը՝ Փոստանջյանից

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր  «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ, որով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել, ասաց, որ մի շարք այլ տեղերից կարելի է այս գումարը գտնել: «ՀՀ-ում կա շուրջ 5000 բանտարկյալ, և այս թիվը եթե կրճատվի, ինչքան գումար մենք կարող ենք ունենալ: ՀՀ-ում կա 22 հազար ոստիկան, 2 միլիոն կամ մի քիչ ավել բնակչության համար սա ահռելի քանակ է: Կրճատման հետևանքով կարող ենք ունենալ այն բյուջեն, որ ուղղենք մեր զինծառայողների հետագա ապաքինմանը, կամ եթե զոհվել են, նրանց ընտանիքներին ուղղվի: Եթե ձեր նպատակն անկեղծ է և դուք արդար եք, այդտեղից վերցրեք այդ գումարը»,-ասաց պատգամավորը:

Ի պատասխան Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասաց, թե պատգամավորը տարիքով ավելի երիտասարդ է, երևի չի հիշում խորհրդային արվեստագետ Արկադի Ռայկինն ասում էր, որ եթե բալերինայի ոտքը հոսանքով կապեն, ապա պտտվելիս նա շատ հոսանք կառաջացնի: Պատգամավորի առաջարկը նախարարին այս խոսքերն էր հիշեցնում: «Չեմ կարծում, որ մարդուն նստացնում են բանտ, որպեսզի նրան գումար հատուցեն: Դա ուղղիչ նպատակ ունի:

Ես ուրախ եմ, որ դուք փոքրամասնություն ներկայացնող ֆրակցիա եք այդ երևակայությամբ»,-հավելեց Վ. Սարգսյանը:

«Այսինքն՝ դուք, որպես նորանշանակ ՊՆ, համամի՞տ եք, որ փոքր Հայաստանում կարող է լինել 22 հազար ոստիկան և 5000 հազար բանտարկյալ, և նրանք իրավունք չունեն օգտվել պայմանական վաղաժամկետ ազատազրկումից»,-արձագանքեց Զ. Փոստանջյանը՝ հավելելով, որ այդ բանտարկյալների թվում քաղաքական բանտարկյալներ կան:

Պաշտպանության նախարարն էլ ասաց, որ դեմ է քաղաքական բանտարկյալներին. «Հասկանում եմ ձեր գնահատականը, ընդդիմությունը հաճախ փորձում է գտնել քաղաքական բանտարկյալներ՝ իր ասածը առաջ տանելու համար: Ցավում եմ, որ չգիտեք, որ ոստիկանությունը պատերազմական երկրում ինչու կարող է ավելի մեծ լինել, քան նման այլ երկրներում, բայց եթե նայեք մեր բանակի զինվորների թվին, դա ձեզ համար հուշում կլինի, իսկ մեր բանտարկյալների թիվը փոքր է մեր երկրի բնակչության համեմատ»,-ասաց Վ. Սարգսյանը:

Ի դեպ, ապա հարցադրման ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը բարձր գնահատեց նախարարի՝ Զ. Փոստանջյանին ուղղված կոմպլիմենտը. «Բարց եմ գնահատում ձեր կոմպլիմենտը տիկին Զարուհի Փոստանջյանի հասցեին: Որքան տեղյակ ենք, այնքան էլ երիտասարդ չէ ձեզնից, բայց շատ երիտասարդ ու գեղեցիկ տեսք ունի, այլ հարց է՝ Արկադի Ռայկինին ճանաչում է, թե ոչ»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ