«Եկե’ք արդար լինենք»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«Զինվորի օրապահիկը գողացած յուրաքանչյուր ոք, պատասխանատվության պիտի ենթարկվի խստագույն դա աներկբա է:
Քանի որ խնդրո առարկա 1000 դրամ պարտադիր հարկման դրույթը, որն ըստ էության ազգ-բանակ ընդհանուր հայեցակարգի մի դրսևորում է ընդամենը, տարաբնույթ ասեկոսեների ու պոպուլիստական մեկնաբանությունների տեղիք է տալիս: Նպատակահարմար եմ գտնում 1000 դրամը համարել պարտադիր գանձման նվազագույն շեմ և կիրառել գանձումների տոկոսային սանդղակ` ըստ աշխատավարձի մեծության: Այս դեպքում կապահովվի նախևառաջ սոցիալական արդարությունը: Կարելի է հայեցակարգի այս դրույթին անվանում տալ, ասենք` ռազմական տուրք, բանակի տուրք և այլն, որն ավելի հանրամատչելի և հասկանալի կդարձնի էությամբ հայրենանպաստ այս գաղափարի կիրառկումը: Ամեն դեպքում սահմանին կանգնած զինվորն ու սպան պիտի զգան թիկունքում պետության հոգատարությունն իրենց հանդեպ:
Հ.Գ .Եկեք արդար լինենք ,այսօր Վիգեն Սարգսյանը իրոք շատ պարզ և առանց էմոցիաների բացատրեց և պատասխանեց բոլոր նույնիսկ բարդ մասնագիտական հարցերին»: