17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Հնարավոր է, ինչո՞ւ ոչ». ինչ է սպասվում ՀԱԿ համագումարին

Հայ ազգային կոնգրեսի առաջիկա համագումարում չի բացառվում ղեկավարի կազմի մասնակի փոփոխությունը: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Զոյա Թադևոսյանը:

«Հնարավոր է, ինչո՞ւ չէ: Վերջնական օրակարգը շուտով կհրապարակենք, վարչության նիստ ամեն շաբաթ անցկացնում ենք, քննարկում ենք համագումարին վերաբերող խնդիրներ»,-ասաց նա:

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն էլ ասաց, որ աշխատանքային համագումարի ժամանակ քննարկելու են առաջիկա ընտրությունների ռազմավարությանը վերաբերող հարցեր, ընտրվելու է վարչության կազմ, ընդունվելու է բանաձև քաղաքական իրավիճակի և դրանից դուրս գալու մեխանիզմների մասին: Արամ Մանուկյանը նշեց, որ օրակարգում, բացի վարչության կազմի ընտրությունից, կա նաև կուսակցության նախագահի ընտրություն:

Հարցին՝ վարչության կազմն ընդլայնվելո՞ւ է, նեղանալո՞ւ է, Արամ Մանուկյանը պատասխանեց, որ ամենայն հավանականության կազմը կփոքրանա:

Զոյա Թադևոսյանից նաև հետաքրքրվեցինք, թե արդյոք որևէ պատասխան եղել է ՀԱԿ-ի` օրեր առաջ արած հայտարարությանը: Հիշեցնենք, որ ՀԱԿ-ը հայտարարությամբ նշել է, որ 2017 թ-ի ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին ընդառաջ պատրաստ է համագործակցության ձևաչափեր քննարկել բոլոր այն ուժերի հետ, որոնք խնդիր են դնում ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու միջոցով Հայաստանում օրինակարգ իշխանության ձևավորումն ու ժողովրդավարության հաստատումը:

«Հանդիպումներ լինում են, առաջարկներ կան, դրանք քննարկվում են, և կարծում եմ, որ շուտով այդ կապակցությամբ կլինեն պաշտոնական հայտարարություններ»,-ասաց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ