16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Տապալվում է. Փաստ

Պաշտոնանկ արված պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու ծրագրերը, կարծես թե, տապալվում են։ Հավանաբար դա է պատճառը, որ Օհանյանի պրոտեժեն՝ Վիկտոր Դալլաքյանը, պասիվացրել է կուսակցական շինարարությունը։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն ու Սեյրան Օհանյանը միմյանցից հեռացել են նեղացած, ինչից հետո Օհանյանը տարբեր խողովակներով ակտիվացրել է իր՝ քաղաքականություն մտնելու խոսակցությունները՝ հընթացս փորձելով աջակցություն գտնել մերձկրեմլյան շրջանակներում։

Այս ամենից հետո Բաղրամյան 26 հասցեից Օհանյանին հասկացրել են՝ այս պահին տարբեր ծառայությունների դարակներում փոշոտված բազմաթիվ պապկաներ կարող են բացվել՝ փակելով ՊՆ նախկին նախարարի ոչ միայն քաղաքականություն մտնելու ճանապարհը, այլև…  ազատությունը։
Ի դեպ, դեռևս նախքան պաշտոնանկությունը, Օհանյանը արդեն ֆինանսական չարաշահման թեմաներով ծանր խոսակցություն էր ունեցել երկրի ղեկավարության հետ…

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ