27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Խաչատրյանի «սնանկացման ուղին». Ժողովուրդ

Բարձրաստիճան պաշտոնատար անաձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերից Խաչատրյանի ունեցվածքի տատանումները նկատելի են։ 2011 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանը զբաղեցնում Էր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պետի պաշտոնը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի եւ ունեցվածքի հայտարարագրում նշել էր, որ դրամական միջոցները կազմել են 278 մլն դրամ ԵԼ մոտ 3 միլիոն դոլար։ Աշխատավարձի դիմաց վարձատրության չափը՝ մոտ ութուկես միլիոն դրամ։

Ու որքան էլ զվարճալի է, շարժական ու անշարժ գույք Խաչատրյանը չէր հայտարարագրել։ Ատացվում է, որ սուպերնախարար եղած Գագիկ Խաչատրյանը ոչ տուն ունի, ո՛չ էլ ավտոմեքենա։ Թե որտեղ է ապրում եւ ինչ տրանսպորտային միջոցներով է տեղաշարժվում, այդպես էլ անհայտ է մնում։ Փոխարենը 2011 թ.-ին Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրո ընդհանուր գումարով գնել էր Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում գործող շոկոլադե գործարանը։ Վաճառքի գումարի 48 միլիոն եվրոն վճարել էր կանխիկ, իսկ մնացածը բանկային փոխառությամբ։ Գործարանը պաշտոնապես գրանցված է Գ. Խաչատրյանի որդիներից մեկի անունով։ Հենց այս գործարանում եե արտադրվում «Մոցարտ» շոկոլադները։

Գործարքի հաջորդ տարում 2012 թվականին, Խաչատրյանը կրկին ՊԵԿ-ի պետի պաշտոնում նշանակվեց, սսկսյն տուն ու ավտոմեքենա էլի չուներ։ Այն դեպքում, երբ պետական եկամուտների կոմիտեն «փողաբեր» աշխատավայր է, ինչը հուշում է նաեւ կոմիտեի անվանումը։ Եւ պատահական չէ, որ արդեն մեկ տարի հետո Գագիկ Խաչատրյանի դրամական միջոցները ավելացան։ 2012 թվականի դրությամբ Խաչատրյանը պաշտոնապես հայտարարագրել էր 279 մլն դրամ եւ մոտ 3 միլիոն դոլար։
Սակայն տարեցտարի Խաչատրյանի դիրքերը իշխանական վերնախավում, կարծես թե, սկսեցին թուլանալ։ 2013 թվականին Խաչատրյանի դրամական միջոցները արդեն նվազեցին՝ կազմելով 272 մլն դրամ եւ մոտ 3 մլն դոլար։

Երբ սկսեցին դրամական միջոցները նվազել, 2014 թվականին Գագիկ Խաչատրյանը լքեց այդքան եկամտաբեր ՊԵԿ նախագահի պաշտոնը ուղեւորվելով ՀՀ ֆինանսների նախարարություն։ Առաջին հայացքից ֆինանսների նախարարի պաշտոնը ավելի գրավիչ է երեւում, բայց միայն առաջին հայացքից։ Ֆիննախում չկային այնքան ռեսուրսներ, որքան ՊԵԿ-ում։

Ասել է թե՝ մեկ աստիճանով ԳագիԿ Խաչատրյանը զիջեց իր դիրքը։ Բայց հատկանշական Է, որ ֆիննախի պաշտոնը ստանձնելիս այդժամ նորանշանակ նախարարը նախորդի հետ համեմատած հայտարարագրել էր բավականին շատ ունեցվածք՝ 5 բազմամյա տնկի, անհատական բնակելի տուն՝ հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով 2 բնակարան՝բազմաբնակարան բնակելի շենքում, ֆիզիկական անձանց բնակության համար նախատեսված։ Այսպիսով պարզ դարձավ որ 2014-ից արդեն նախարարը անօթեւան չէ։

Նա իր հայտարարագրում նշել է նաեւ հանձնված կամ վերադարձված փոխառությունները, որոնք պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են մոտ 1 միլիոն։ Նկատենք, որ նախարար դառնալու ժամանակ 3 մլն դրամով նվազեցին Խաչատրյանի դրամական միջոցները՝հասնելով 269 միլիոն դրամի, իսկ դոլարային ունեցվածքը պակասեց մոտ մեկ միլիոն դոլարով՝հասնելով1 միլիոն 970 հազար դոլարի։ Կանխիկ գումարների նվազմանը զուգահեռ՝ նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Խաչատրյանը «կորցրել է» անշարժ գույքը։ 2014 թվականին հայտարարագրել Է միայն 215 միլիոն դրամ եւ 1 միլիոն 870 հազար դոլար գումար։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ