27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Դավաճան Վահե Ավետյանը` ՊՊԾ գնդի գրավման պատվիրատո՞ւ. Իրավունք

Դեոեւս հուլիսի վերջին մենք հրապարակել էինք «Ովքեր են պատվիրել ՊՊԾ գնդի գրավումը» հետաքննական հոդվածը, ուր ներկայացրել էինք այդ հակապետական գործողության մեջ «Policy Forum Armenia»՝ ԱՄՆ-ում գտնվող կազմակերպության առավել քան վճռորոշ դերը՝ որպես փաստացի պատվիրատու։

Մենք ներկայացրել էինք այդ կազմւսկերպության գործադիր խորհրդի կազմը, մասնավորապես հիշատակել էինք հետեւյալ կարեւոր ֆիգուրին. «ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՑԱՆ, համահիմնադիր։ Սա արդէն բավականին խոշոր ձկնիկ է, նույնիսկ՝ շնաձկնիկ։ Ավագ տնտեսագետ է, Արժույթի միջազգային
հիմնադրամի արժույթի էւ կապիտալի վւսրչությունում (Վաշինգտոն)։ Մերիլենդ նահանգի
համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի կոչում։ Մինչ 1995թ. ապրել է Հայաստանում, 1992-ին համակարգչային տեխնիկայի մասնագետ էր Պոլիտեխնիկ ինստիտուտում, 1994-ին սովորել է Հայաստանի Ամերիկյան համալսարանում, 1995– ին՝ արդեն ուսուցանել է տնտեսագիտություն՝ Կենտրոնական եվրոպական համալսարանում։

Մինչեւ Արժույթի միջազգային հիմնադրամ գալը, աշխատել է Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղերում»։ Բնականաբար, եթե կա մեկ համահիմնադիր, ապա պետք է լինեն եւ այլ համահիմնադիրներ։ Եվ ահա համացանցում հայտնաբերեցինք տեղեկատվություն, թե ով է Դավիթ Գրիգորյանի հետ հիմնադրել «Policy Forum Armenia»  կազմակերպությունը։ Դա ոչ այլ ոք է, քան հայրենիքի դավաճան, «վտարանդի», իսկ ավելի ճիշտ՝ վտարանտեր գրող Վահե Ավետյանը, ով հայտնի է թունդ համահայկական կեցվածքով։

Ժամանակին նա փախել էր Շվեդիա, քանի որ Հայաստանում հետախուզվում էր ծանր հանցագործության համար։ Այժմ, ցավոք, նա ազատված է քրեական հետապնդումից, մինչդեռ հայտնի է այնպիսի գարշելի արարքներով, ինչպիսին է Ադրբեջանից հայերի անունից «Խոջալուի ցեղասպանության» համար ներողություն խնդրելը, իսկ վերջերս մեկնել էր Բաքու` փորձելով մուտքի թույլտվություն ստանալ եւ ծաղիկներ դնել այդ չեղած «ցեղասպանության» հուշակոթողին։

Խոշոր հաշվով, զարմանալի չէ, ադրբեջանաթուրքասեր այդ թափթփուկի այդպիսի առնչությունը զինված խմբի հետ։ Հիշեցնենք, որ տեղեկատվական դաշտում զինված խմբին պաշտպանելու գործին լծված ակտիվիստուհի Սյուզան Ջաղինյանը, ով Ադրբեջանից քաղաքական ապաստան էր հայցել, արդեն ժամանել է Բաքու։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ