24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արթուր Բաղդասարյանի քաղաքական հայտարարությունն իր ծննդյան օրվա կապակցությամբ

Այսօր` իմ ծննդյան 48-րդ տարեդարձի օրը,  ցանկանում եմ անել հայտարարություն մի շարք հարցերի շուրջ,  որին սպասում են շատերը: Նախ ինչու՞ կազմեցի կոալիցիա 2008 թվականին Սերժ Սարգսյանի հետ :

Կազմել եմ, որպեսզի չհոսի մեր հայրենակիցների արյունը, կազմել եմ, որ երկիրս չդառնա արտաքին ագրեսիայի թիրախ, կազմել եմ իմ հայրենիքը բազմաթիվ ներքին ու արտաքին ցնցումներից զերծ պահելու համար: Իրենց կողմից  համանման որոշում ժամանակին կայացրել են նաև հանրության կողմից հարգված ու հեղինակություն վայելող այնպիսի գործիչներ, ինչպիսիք են՝  Կարեն Դեմիրճյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Գագիկ Ծառուկյանը:

Ի վերջո, ցանկացել եմ իմ ծրագրերն ու իմ քաղաքական թիմի երազանքները կյանքի կոչել,  քանի որ հենց իշխանությունն է հնարավորություն տալիս կյանքի կոչել ցանկացած կուսակցության ծրարգրերը: Հաջողվել է մեզ դա անել մասամբ` այո, ավանդների վերադարձի շարունակականությունը, աղետի գոտու վերականգնումը, կրթության ,գիտության, մշակույթի ոլորտների շենք-շինությունների վաճառքի արգելումները օրենքով և այլ բազում դրական գործեր այդ քաղաքական համաձայնության բաղադրիչներից էին:

Փոշմանել եմ իմ որոշման համար՝ ոչ, հաջողվել է արդյո՞ք կյանքի կոչել իմ որդեգրած ծրագրերի գոնե գերակշիռ մասը` ոչ, ինչն էլ հենց պատճառ դարձավ իմ և իմ քաղաքական թիմի հրաժարականին , որի արդյունքում մենք դուրս եկանք իշխանությունից, և  շարունակում ենք  պայքարել մեր ծրագրեի իրականացման համար: Ընդդմադիր կուսակցությունները  միշտ պետք է՞ մնան ընդդիմանդիր, միանշանակ՝ ոչ, ընդդիմադիր կուսակցությունները ընտրությունների արդյունքում  կարող ե՞ն դառնալ իշխանություն իսկ իշխանական կուսմակցությունները ընդդիսմություն, միանշանակ՝ այո: Ընդդիմությւունը կարող է լինել բազմաշերտ՝ արմատական, չափավոր, կառուցողական ծայրահեղական միանշանակ՝ այո:

Ընդդիմադիր ուժ է՞ այսօր  <<Հայկական վերածնունդը>> , միանշանակ` այո, ծայրահեղական ուժ է՞ ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարող ե՞նք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ ` այո, իշխանության հասնելու համար կդիմենք  անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ:

2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության  և առանց որոշումների  վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմենք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնանք ետընտրական դաշինքների, միանշանակ` այո: Այսքանը մեր տեսակի և դիրքորոշումների մասին:

Այժմ Վանաձորի ավագանու չարչրկված նիստի մասին: §Հայկական վերածնունդը» հստակ պահել է իր պայմանավորվածություներըª հուշագրի ոգուն համապատասխան և քվեարկել Քրիստ Մարուքյանի օգտին: Չնայած դրան շանտաժով և քաղաքական կեղտոտ տեխնոլոգիաներով փորձում են վարկաբեկել մեր ավագանու անդամենրին՝ կեղծ լուրեր տարածելով, թե §Հայկական վերանծնունդ» կուսակցության անդամները չեն պահել քաղաքական հուշագրի կանոնները: Եվ ըստ, որում սա արվում է համառ հետևողականությամբ:  Այսօր «Հայկական վերածնունդը» Վանաձորում կարող է դառնել այն քաղաքական ուժը, որ կազմելով  իշխանություն կարող է իրական ազդեցություն ունենալ Վանաձոր քաղաքի կառավարման մեջ՝ ելնելոնվ մեր ստացած քվեներից: Հռետորական հարց է առաջանում՝ ավելի լավ է շարունակ շանտաժի մեջ գտնվել և ամեն օր կոկորդ պատռելով հերքել, որ դու շիտակ ես, թե՞ իսկապես բոլոր ուժերով կազմել  կոալիցիա  և իրական ազդեցություն ունենալ Վանաձորի  կառավարման գործընթացի վրա` ստեղծելով ազգային համաձայնության վանաձորյան փոքրիկ մի մոդել: Անկեղծորեն ես այս հարցի հստակ պատասխանը չունեմ, բայց թիմով մտածել թերևս արժե:

Ինչու կատարեցի այս ամբողջ գրառումը: Շատ պարզ: Որպեսզի մարդիկ ընտրություններից առաջ ավելի ճիշտ կողմնորոշվեն  գոնե մեր քաղաքական թիմի  մասով: Կունենամ քննադատողներ, միանշանակ` այո, կունենամ աջակիցներ, միանշանակ` այո:  Ամենագլխավորը սակայն այն կլինի, որ մարդիկ ավելի լավ կճանաչեն մեզ և մեր տեսակը, քանի որ 20 տարի շարունակ գտնվելով քաղաքականության մեջ, միշտ չէ, որ հասկացված ենք եղել, մինչդեռ հասկացված լինելը  իսկապես երջանկություն է, ինչը ես սրտանց մաղթում եմ բոլորին և իմ անողոք քննադատներին և իմ համախոհներին և մեր բոլոր հայրենակիցներին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ