Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումներ՝ մարզերում և Երևանում /վիդեո/
Ինչպես ամեն տարի՝ 2016-ին նույնպես Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը իրականացնում են միջոցառումների շարք՝ նվիրված երիտասարդական տոներին։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին նշվում է Երիտասարդության համաշխարհային օրը, իսկ նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային տոնը։
Տոնական միջոցառումները մեկնարկելու են 2016թ. Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Գյումրիում, որտեղ նոյեմբերի 10-ին հանդես կգա «Ռեինկարնացիա» խումբը։
Նոյեմբերի 11-15-ը Նկարիչների միությունում կանցկացվի «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-փառատոնը, որտեղ կներկայացվեն երիտասարդների գեղանկարները, քանդակները, գրաֆիկական աշխատանքներն ու մոդելավորած հագուստները, լավագույնները կարժանանան մրցանակների։ Նույն վայրում կբացվի նաև «Անկախ Հայաստան» թեմայով լուսանկարչական աշխատանքների մրցույթ-ցուցահանդեսը։
Նոյեմբերի 12-ին Վանաձորում կկազմակերպվի Գոռ Սուջյանի համերգը։
Նոյեմբերի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում երիտասարդները հրավիրվում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգին, որտեղ կներկայացվեն «Մոսֆիլմ» և «Հայֆիլմ» նախագծերը։ Համերգը ղեկավարելու է իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն։
Կկազմակերպվեն նաև սպորտային խաղեր։
Երիտասարդական տոներին նվիրված միջոցառումների շարքը կամփոփվի նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռազմիկ Ամյանի համերգով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն
Հեռ.՝ 010545802 (ներքին՝ 16), 093517112
E-mail: [email protected]
http://heh.am/