30 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Որքան գումար է նախատեսված կենսաթոշակների համար

2017 թ-ի բյուջեի նախագծի քննարկմանը Ֆինանսների առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության ոլորտին հատկացվող ֆինանսները, որին կհատկացվի բյուջեի ավելի քան 30%-ը: «2017թ-ին սոցիալական պաշտպանության ոլորտին կհատկացվի 409մլրդ դրամ, որը բյուջեի 30,1 %-ն է, և ՀՆԱ-ի 7,6%-ն է»,-ասաց նա: Ծախսային ծրագրային առաձնահատկությունն, ըստ Ջանջուղազյանի, այն է, որ պետական իշխանության մարմինների համար նախատեսված գումարները կարող են կազմել չնչին մասը:

«Կիրառվել է նույն մոտեցումը, ինչ պետական իշխանության մյուս մարմինների դեպքում, այսինքնՙ հատկացումները կազմում են այնքան, որ հնարավորություն կտա կազմակերպել աշխատանքներըՙ նախագծված գործառույթները կազմակերպելու համար»,-հայտնեց նա:

Կենսաթոշակների և թոշակների հատկացման համար նախատեսված է 248,4մլրդ դրամ: «Այստեղ շեղում կլինի այն տրամաբանությունից, որը դրված է հաշվարկների հիմքում, եթե միջինացված ցուցանիշ հրապարակեմ, բայց դա հաշվի առնելով կենսաթոշակառուների և թոշակառուների թիվը, որը կազմում է 451 900 է, միջին ցուցանիշը կլինի շուրջ 42 000 դրամ»,-ասաց նա: Տարբեր նպաստների համար  նախատաեսվում է տրամադրել 79մլրդ դրամ, ընդհանուր նպաստառուների քանակը 225 300 է:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ