Արթնացեք. Տերը պիտի ուղարկի իր հրեշտակներին
«Զգո՛ւյշ եղեք, հսկեցե՛ք ու աղոթեցե՛ք, քանի որ չգիտեք, թե երբ է ժամանակը. ինչպես հեռու երկիր գնացած մի մարդ, որ կթողնի իր տունը և իր ծառաներին իշխանություն կտա և յուրաքանչյուրին՝ իր գործը և դռնապանին կպատվիրի, որ արթուն լինի:
Արդ, արթո՛ւն կացեք, որովհետև չգիտեք, թե տանտերը երբ կգա՝ երեկոյա՞ն, թե՞ կեսգիշերին, աքլորականչի՞ն, թե՞ առավոտյան դեմ: Գուցե, հանկարծակի գալով, ձեզ քնի մեջ գտնի: Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում. արթո՛ւն կացեք» (Մարկ. 13։33-37)։
Վերջին օրերին շատ մեծ նեղություններ են լինելու, սովորեցնում է մեզ այսօրվա ընթերցվածքը: Հետո արևն ու լուսինը պիտի խավարեն ու աստղերը երկնքից վայր պիտի թափվեն: «Եւ այն ժամանակ պիտի տեսնեն մարդու Որդուն՝ եկած ամպերի վրայով՝ զորութեամբ եւ բազում փառքով»: Բայց եթե ապաշխարության կյանք եք ապրում, մի վախեցեք: Որովհետև Տերը պիտի ուղարկի իր հրեշտակներին, որպեսզի հավաքեն Իր ընտրեալներին չորս կողմերից (Մր 13:24-27):
Արմեն Հարեյան