11 Հոկտեմբերի, Saturday, 2025
KFC

Ոչ բոլոր սպաները կանացի հորմոններ ունեն. Հայկական ժամանակ

Հունիսի 17-ին “Հարսնաքարը” պայթեցնելու փորձ արած եւ դրա համար 4–ամսյա ազատազրկման դատապարտված ՊՆ փոխգնդապետ Վարդան Սամվելյանը, որ նոյեմբերի 1-ին ազատ արձակվեց, երեկ “Հայկական ժամանակ”-ի թղթակցին բացատրել է իր արարքի իմաստը։
“Համենայնդեպս, կիմանային, որ հայկական բանակում բոլոր սպաները չէ, որ կանացի հորմոններ են ձեռք բերել”,– ասել է Սամվելյանը։ Ըստ նրա՝ ՀՀ ՊՆ-ն համարժեք չարձագանքեց “Հարսնաքարի” դեպքին, որի հետեւանքով մահացավ ռագմաբժիշկ Վահե Ավետյանը, եւս 4-ը հայտնվեցին հիվանդանոցում։

Հարցին ինչ պետք է աներ ՊՆ-ն, փոխգնդապետը պատասխանել է. “Էդ դեպքից մի երկու ամիս առաջ, երբ որ քաղմասում մեկը գեներալի հետ վատ էր խոսացել, մտան սաղ քաղմասը գրավեցին։

Թող գնային՝ “Հարսնաքարն” էլ գրավեին”։ Սամվելյանը, որն այդ դեպքի պատճառով զրկվել է ՊՆ-ում իր աշխատանքից, իրականում գնացել էր ռազմաբժիշկներին ծեծի ենթարկած թիկնապահներին պատժելու:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ