03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

Ինչու իշխանությունը գնաց այդ քայլին. մեկնաբանում է Դ. Հարությունյանը (վիդեո)

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը համարում է Վենետիկյան հանձնաժողովի սկզբունքների խախտում:  «13 և գուցե ավելի տարի է, որ ես նշել եմ, որ ստորագրացուցակների հրապարակումը խախտում է Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներից մեկը: Խախտումը չի վերացել, այլ խնդիր է, որ այս պահին մենք համարեցինք, որ այս պահին քաղաքական արդյունքը շատ ավելի կարևոր է, քան այդ խախտումը, և գնացինք այդ քայլին»,-այսօր ԸՕ-ի վերաբերյալ պատմական որակվող համաձայնագրի ստորագրումից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին, թե փոփոխությունները երբ կյանքի կկոչվեն կյանքի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, թե ՏԻՄ ընտրություններին արդեն ինչ-որ պիլոտային մաս կյանքի կկոչվի, Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ պիլոտային մասի վերաբերյալ դժվար է ասել՝ կհասցնեն, թե ոչ, որովհետև հիմա կսկսվեն գնման գործընթացները, և ամեն ինչ կախված է լինելու դարձյալ այն սարքերի արտադրությունից, որոնք պետք է տեղադրվեն.

«Վստահ չեմ, որ մեզ կհաջողվի պիլոտային ծրագիր իրականացնել, այնուամենայնիվ, ամեն ինչ պետք է անենք, որպեսզի խորհրդարանական ընտրություններն իրականացվեն նոր մեխանիզմով»:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ