15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Մայրաքաղաքում շարունակվում է շենքերի մուտքերի նորոգման 2016 թվականի ծրագիրը

Քաղաքապետարան-վարչական շրջան-համատիրություն համատեղ եռակողմ ծրագրի շրջանակում այս տարի ևս շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով ընդհանուր առմամբ մինչև տարեվերջ կվերանորոգվի 541 շենքերի 898 մուտք: Վաղ գարնանից մեկնարկած աշխատանքների շրջանակում արդեն իսկ ավարտվել են 455 մուտքերի վերանորոգման աշխատանքները՝ 307 շենքերում: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մուտքերի վերանորոգման հարցում ցուցաբերվում է համալիր մոտեցում. շքամուտքերից բացի, ամբողջությամբ վերանորոգվում են նաև շենքերի բոլոր հարկաբաժինները:

Նշենք նաև, որ ըստ ժամանակացույցի՝ արդեն բաշխվել է հաջորդ տարիների համար ծրագրված անելիքը, համաձայն որոնց՝ մինչև 2019 թվականի ավարտը բազմաբնակարան շենքերի չնորոգված մուտքեր մայրաքաղաքում չեն մնա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ