17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Լեռնային Ղարաբաղում համապատասխան դասեր են քաղել»

Առանց ուժեղ Հայաստանի՝ ուժեղ Լեռնային Ղարաբաղ չի լինի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստանի ուժը Հայաստանի, Ղարաբաղի եւ սփյուռքի միասնության մեջ է:

Ըստ պատգամավորի՝ ապրիլյան լարվածությունից հետո Լեռնային Ղարաբաղում համապատասխան դասեր են քաղել: Այդ իրադարձությունների կրկնվելը բացառելուն ուղղված միջոցառումներից զատ, Ղարաբաղի հասարակության շրջանում արմատավորվում է նոր մտածելակերպ, անվտանգության խնդիրների հանդեպ նոր մոտեցում:

«Եվ ամենակարեւորը՝ առկա է այն ընկալումը, որ լավագույն պաշտպանությունը նաեւ հարձակումն է»,- նշեց Թեւան Պողոսյանը՝  ընդգշելով,  որ Ղարաբաղում շատերը նույնիսկ քննարկել են Պաշտպանության բանակը Զինված ուժերի վերանվանելու գաղափարը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ