21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Սա պետք է դիտարկել Ռուսաստանում ընթացող «վհուկների որսի» հետ

«Ակնհայտ է, որ քաղաքական աստառ կա այս ամենում: Ստեփան Գրիգորյանը բացի նրանից, որ քաղաքագետ է և փորձագետ, նաև եղել է Հայաստանի դեսպանատան աշխատակից, փոխդեսպան է եղել ՌԴ-ում, քաջատեղյակ եմ իր գործունեության մասին»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը` խոսելով քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի նկատմամբ ՌԴ մուտքի արգելքի մասին:

«Սա պետք է դիտարկել Ռուսաստանում ընթացող «վհուկների որսի» հետ. հավանաբար ինչ-որ ցուցակներ են նախապատրաստվում. գիտեք՝ Ռուսաստանն արգելել է մի շարք եվրոպական և արևմտյան կազմակերպությունների գործունեությունը՝ նրանց հռչակելով հակառուսական գործունեություն ծավալող կառույցներ, հավանաբար նաև հանձնարարական է եղել բոլոր այդ կառույցների հետ համագործակցողներին զատելու տարբերակ մտածել, և զուտ բյուրոկրատական այդ հրահանգին համապատասխան ինչ-ինչ անուններ են տվել»,-հավելեց պատգամավորը: Նրա խոսքով` սա կհարթվի, քանի որ միջազգայնորեն դատապարտելի քայլ է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ