08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Չի կարելի հերոս բառը այդքան էժանացնել. մտավորականը մտահոգ է

«Վերջին շրջանում մենք  հաճախ աղավաղում ենք հերոսի կերպարը: Մեր հերոսը սեփական երկրի վրա հարձակվող և սեփական ժողովրդի երկու կամ երեք երեխա ունեցող հոր մահվան պատճառը չի կարող  դառնալ»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում  հասարակությանը մտատանջող հարցերին և հուլիսի 17-ից հետո հոգեբանական մոտեցումներին անդրադարձավ Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը:

Մտավորականը գտնում է, որ դարեր շարունակ հերոսներ ծնած հայ ազգը չի կարող միանգամից շեղվել իր դավանած գաղափարներից և հերոսացման այլ հարթություն տեղափոխվել.

«Դրել ենք, երգեր ենք հորինում «միայնակ գայլի» մասին, իմացե’ք` գայլությունը մեզ պետք է տհաճ լինի: Հիշեք «գորշ գայլերին», որ հայ ժողովրդի մեծագույն թշնամիներ են: Գայլությունը կամ գայլ լինելը դա հայ ժողովրդի կերպարը չէ: Մենք մեզ համար վայրենի և արյունարբու կերպարներ ենք ստեղծում»,-ցավ հայտնեց Սամվել Բեգլարյանը:

Գրողը շատ լավ տեսնում է երկրում առկա խնդիրները ու ինքն է մտովի լուծման տարբերակներ է փնտրում: Նա բնավ իշխանությանը արդարացնելու և գովք անելու նպատակ չունի.

«Ես դեմ չեմ, երբ կռված տղերքը ժողովրդի շահերից են խոսում, լավ են անում , դա այլ բան է: Ես էլ եմ կռված տղա: Ես էլ ուզում եմ գնամ վաղը մի շենք գրավեմ ու ասեմ՝ վարչապետ եմ ուզում լինել : Ասում են ժողովրդի շահի համար ենք արել: Անելուց առաջ ժողովրդի հետ համաձայնեցրին: Հարցրին ժողովրդին՝ չարիքից ինչպես ազատվենք: Իհարկե՝ ոչ: Գնացին գրավեցին: Համաձայնեցրին մեզ հետ, որ հանձնվեցին, իհարկե՝ ոչ: Այնտեղից դուրս եկան սիրուն սափրված ու կոկիկ: Բոլորովին չէր երևում, որ մի քանի օր տանջված ու անխնամ մնացած մարդիկ են»,-ընդգծեց նա:

Մտավորականի կարծիքով պետք է ամեն բան հստակ իր տեղում լինի և հերոս բառը անպատեհ չկիրառվի.

«Այսօր հաց տանողը հերոսը: Այս դեպքում ես էլ եմ հերոս: 1991 թվականին, երբ թուրքերը   Նոյեմբերյանում     միլիցիոներներին գերի էին վերցրել ես կամովին գերի եմ հանձնվել, քանի որ նրանք պատանդ էին ուզում: Մանուչարյան Աշոտը լավ գիտի, թե ոնց եմ հրաշքով ազատվել: բայց ես հերոս չեմ, որովհետև այդ պահին իմ հայ մարդու պարտքն եմ կատարել: Չի կարելի հերոսի կերպարը այսպես աղավաղել: Հաց բերողին հերոսացնում են, բայց նա հերոսություն չի արել: Թող ինձ հազար անգամ ներեն զոհված տղաները, բայց նրանցից շատերը զոհված են, նահատակված, սրբացված: Հերոսությունը լրիվ ուրիշ կատեգորիա է : Չի կարելի հերոս բառը այդքան էժանացնել: Արկածախնդիրներին ազգային հերոսներ ենք դարձնում, որը մեր երխաների համար սխալ դաստիարակության հիմք է դնում: Վաղը մի ուսուցիչ, որ երկու դնի աշակերտին, պետք է վերջինս զենք է ճարելու, գնա,   խփի, որ հերոսանա՞..»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Հարցազրույցը՝ Լուսինե Ղազարյանի

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ