28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայաստանի արտգործնախարարը մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը

Սեպտեմբերի 3-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրատիսլավայում մասնակցեց Եվրոպական միության անդամ և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին ներկա էին նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, Հարևանության և ընլայնման հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը։

Ելույթ ունենալով նախարարական հանդիպմանը նախարար Նալբանդյանը մասնավորապես նշեց. «Հաջողությամբ տեղի են ունեցել Հայաստան – ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների 4 փուլ: Հաջորդ փուլը տեղի կունենա այս ամիս և ակնկալում ենք մոտ ապագայում ավարտին հասցնել բանակցությունները»։

Ռիգայի գագաթաժողովից հետո ընկած ժամանակահատվածում Հայաստանը միացել է Եվրոպական Միության մի շարք ծրագրերի՝ “ԿՈՍՄԵ” և “Հորիզոն 2020”: Մենք ակնկալում ենք այս տարվա ընթացքում դառնալ “Ստեղծագործ Եվրոպա” ծրագրի անդամ և սկսել Ընդհանուր Ավիացիոն գոտու համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները, ասաց նախարար Նալբանդյանը:

Անդրադառնալով մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացմանը` Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց. «Մենք ողջունում ենք Սլովակիայի նախագահության և ԵՄ անդամ երկրների մտադրությունը` առանձնահատուկ ուշադրություն դարձնել մուտքի արտոնագրային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Մենք կարծում ենք, որ վաղուց եկել է ժամանակը Հայաստանի հետ սկսել վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսությունը»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը։

Խոսելով Հայաստանում բարեփոխումների մասին, նախարար Նալբանդյանը շեշտեց, որ «ժողովրդավարական հաստատությունների ու հիմնարար ազատությունների ամրապնդմանն ուղղված բարեփոխումների շարունակությունը Հայաստանի համար առանցքային առաջնահերթություններ են, և այս առումով մենք բարձր ենք գնահատում տարիներ շարունակ Եվրոպական միության կողմից ցուցաբերվող աջակցությունը»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ