19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ռուսաստանի «սև ցուցակն» ու հայ քաղաքագետը

Ռուս սահմանապահները քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին թույլ չեն տվել մուտք գործել Ռուսաստան, ինչի մասին նա հայտարարություն էր տարածել: Օգոստոսի 30-ին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Գրիգորյանը տեղեկացել է, որ մինչև 2030 թվականը զրկված է Ռուսաստան մուտքի իրավունքից: Ներկայացված ծանուցման համաձայն` գործել է Ռուսաստան մուտք ու ելք սահմանող կարգի մասին օրենքը:

Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փաստին «Քաղաքական և միջազգային հետազոտությունների» կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նկատեց, որ փաստորեն կախված անձի գործունեությունից` Ռուսաստանում սկսել են սև ցուցակներ վարել: «Ստեփան  Գրիգորյանը գնացել էր Ռուսաստան` ոչ թե ինչ-որ կոնֆերանսի ելույթ ունենալու կամ ինչ-որ գործունեություն ծավալելու, նա գնացել որ հոր շիրիմին այցելության: Նրան նույնիսկ դա էին արգելել, ընդ որում չէր նախատեսվում նրա ինչ-որ ելույթ կամ ընդհանրապես մասնակցություն որևէ միջոցառմանը: Դա զուտ մասնավոր, ընտանեկան այց էր:

Այդ քայլը ցույց է տալիս, որ Ռուսաստանում սկսել են ձևավորել այսպես ասած «սև ցուցակներ», որտեղ կարող են ներառել նրանց, ովքեր  իրենց անվերապահ աջակցությունը չեն հայտնում առ Ռուսաստան և իրենց վերապահումն ունեն հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ»:

Այս դեպքի մասին Ստեփան Գրիգորյանն ասել էր. «Ինձ վերաբերել է այդ օրենքի 9-րդ կետը, որ ենթադրում է այն օտարերկրյա քաղաքացիների վտարում, ովքեր մասնակցում են Ռուսաստանի համար ոչ ցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը: Գաղտնիք չէ, որ իմ ղեկավարած «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնն» ակտիվորեն համագործակցում է եվրոպական կազմակերպությունների, ժողովրդավարական հիմնադրամների հետ: Մենք նաեւ չենք թաքցնում, որ Հայաստանի ապագան տեսնում ենք ժողովրդավարական արժեքների վրա հիմնված եվրոպական ընտանիքում»:

Նույն օրն իսկ նա հետ է ուղարկվել Հայաստան: Գրիգորյանը Մոսկվա էր մեկնել՝ հոր շիրմին այցելելու: Իր իրավունքների պաշտպանության ակնկալիքով Ստեփան Գրիգորյանը դիմել է Հայաստանի արտգործնախարարություն, եւ մի քանի օր սպասելուց հետո, կախված արդյունքից, անձամբ հանդես կգա ոտնահարված իրավունքների վերականգնմամբ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ