08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ծառուկյանի վերադարձը. Իրավունք

ԲՀԿ նախկին առաջնորդ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները կարծես նոր թափ են հավաքում: «Իրավունքը» Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից հետաքրքրվեց` խոսակցություն­ները որքանով են համապատասխանում իրականությանը:

«Մինչեւ օլիմպիական խաղերի մեկնարկը, Գագիկ Ծառուկյանը բացառապես զբաղված էր հայ մարզիկնե­րի նախապատրաստական ու համակարգ­ման աշխատանքներով: Ես երբեւէ նման ցանկության մասին (նկատի ունի քաղա­քականությամբ զբաղվելը-խմբ.) Գագիկ Ծառուկյանից չեմ լսել:

Ինչ վերաբերում է այդ խոսակցություններին, ես դրանց սկզբունքորեն չեմ արձագանքում: Գագիկ Ծառուկյանն իր անելիքների, որոշումների մասին անձամբ ու մշտապես խոսել է: Եթե Գագիկ Ծառուկյանն այս մասով (նկատի ունի քաղաքականությամբ զբաղվելը- խմբ.) ասելիք ունենա եւ նորություն, ան­ձամբ այդ մասին կխոսի»,- ասաց Իվետա Տոնոյանը:

Հստակեցրինք` չի՞ բացառվում, փաս­տորեն, որ Գագիկ Ծառուկյանը մտնի քա­ղաքական դաշտ եւ այդ մասին նախօրոք կխոսի: «Ես այդ մասին երբեւէ առիթ չեմ ունեցել խոսելու պրն Ծառուկյանի հետ ու նման բան չեմ լսել»,- ասաց ՀԱՕԿ-ի նա­խագահի մամլո խոսնակը:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ