29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Տրամադրությունս շատ լավ է». Միհրան Հարությունյան /ֆոտո/

Այս ամենը տեսնելով, ես հենց այնպես չեմ հեռանա սպորտից: Ես իմ ազգին այսպիսի ուրախություն էլի կնվիրեմ:

Այս մասին ասաց Ռիո-2016 Օլիմպիական խաղերում կողմնակալ մրցավարության պատճառով օլիմպիական ոսկե մեդալից զրկված հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը Ռիո-2016-ի Հայաստանի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի եւ օլիմպիական փոխչեմպիոններ Սիմոն Մարտիրոսյանն ու Գոռ Մինասյանը վերադարձավ հայրենիք:

Հարյուրավոր քաղաքացիներ օլիմպիական չեմպիոններին ուղեկցեցին դեպի նրանց համար նախատեսված ավտոբուսը, իսկ բազմաթիվ քաղաքացիներ մոտենում էին Միհրան Հարությունյանին, ողջունում և քաջալերում, ասելով, որ ինքը օլիմպիական բացարձակ չեմպիոն է:

«Ես շնորհակալ եմ բոլորին: Հուզված եմ: Անչափ շնորհակալ եմ: Ես զգում եմ անսահման սեր իմ ժողովրդի կողմից, իսկ դա ամենալավն ու ամենահաճելին է: Սա կյանք է… Հույզեր ու զգացողություններ… Այս ամենն անհավանական է: Ես չեմ կարող բացատրել, փոխանցել զգացողություններս:

Այն ամենից հետո, ինչ ես տեսա այստեղ եւ ապրեցի, հենց այնպես սպորտից չեմ հեռանա: Ես իմ ազգին այսպիսի մի ուրախություն էլի կնվիրեմ»,- ասաց Միհրան Հարությունյանը:

Քաղաքացիները ուղեկցում են օլիմպիական չեմպիոններին տեղափոխող ավտոբուսը չդադարող վանկարկումներով՝ «Հայաստան», «Չեմպիոններ», «Կեցցե Հայաստանը», «Դուք հերոս եք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ