07 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երկնային ծնուդդ շնորհավոր․ Չինարիի հերոսը կդառնար 45 տարեկան

Այսօր հերթական անգամ բացվեց Չինարիի վերջին երկու տասնամյակի մեջ ամենանվիրական ու հանդիսավոր լուսաբացը՝ օգոստոսի 25-ը։ Օր, որ փոքրիկ ու անպարտելի գյուղին ավետեց հերոսի առաջին ճիչը։ Ու 45 տարիների հեռվից Լևոն և Սուսաննա Սաղոյանները պատկերացնել անգամ չէին կարող, որ իրենց երկնային պարգևը՝ իրենց առաջին զավակը, ծնվել է իբրև հայրենյաց պաշտպան, իբրև ճակատագրով իրեն բաժին հասած հող-հայրենիի տերն ու ծառան։ Այսօր Վահրամը կդառնար 45 տարեկան, բայց դաժան ճակատագիրը կիսեց նրա երկրային կյանքը։

Ծննդյան ևս մի օր՝ դատա՜րկ-դատա՜րկ։Առանց հոբելյարի, առանց մոմերի ու կենացների, առանց սպասումների ու հրավառության․․․Ու միակ բարեմաղթանքով՝ երկնային ծնուդդ շնորհավոր, հերոս։Դու՛, որ գերադասեցիր այսուհետ բոլոր ծնունդներիդ վկան երկնային հրեշտակներին դարձնել, դու՛, որ մայրական գրկին մայր հողի գիրկը փոխարինեցիր։

Չինարին հիշում է ու խոնարհվում։ Ու քանի կա այն հողը, որի համար քո արյունը հեղվեց, ու քանի կանք մենք՝միասնական ու երախտապարտ, կնշվեն քո բոլոր ծնունդները։ Ու չեն լինի դատարկ աթոռներ։Դատարկությամբ կաղաղակի միայն քո աթոռը՝ պատռելով լռությունը, կեղեքելով ապրողների սրտերը։

Այսուհետ կլռի լռությունը, կդառնա աղոթք, կդառնա քո ապրած ու չապրած օրերի կենսագիրը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ