14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կրակել են Թուրքիայի ընդդիմադիր ամենամեծ կուսակցության առաջնորդի ավտոշարասյան վրա

Թուրքիայի Արդվին քաղաքի մոտ կրակել են ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի ավտոշարասյան վրա: Հարձակման հետեւանքով ծանր վիրավորվել են նրա վարորդն ու ավտոմքենայի ներսում գտնվող երկու զինվորականներ:Անվտանգության աշխատակիցները Քըլըչդարօղլուին անմիջապես տեղափոխել են զրահամեքենայի մեջ եւ տարել անվտանգ վայր:

Թուրքական լրատվամիջոցները հակասական տեղեկություներ են տարածում կատարվածի վերաբերյալ: Դրանց մի մասը տեղեկացրել է, թե ավտոշարասյաունը պատահաբար հայտնվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության եւ վերջիններիս դեմ օպերացիա իրականացնող զինվորականների կրակահերթի տակ: Իսկ այլ աղբյուրներ, վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարար Աֆղան Ալային, հայտնել են, թե քուրդ գրոհայինների հարձակման թիրախը եղել է հենց Քեմալ Քըլըչադարօղլուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ