17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Նախախորհրդարանը մեղադրում է Րաֆֆուն

2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ընդվզման համընդհանուր և ինքնաբուխ բնույթը վկայում են, որ ժողովուրդը կեղեքիչ համակարգից օր առաջ ազատվելու ազդակ է ուղարկում առողջ քաղաքական ներուժի ակտիվին՝ այդ պայքարին լծվելու պատրաստակամության հետ միասին նաև իրեն կազմակերպելու և առաջնորդելու յուրօրինակ պատգամ ու հանձնարարություն տալով նրան:

 

Սակայն մինչ օրս ժողովրդական ընդվզման ալիքը կազմակերպական հունի մեջ չի դրվում, ինչի հետևանքով պայքարը գնում է դեպի փակուղի: Քվեարկության օրվանից մեկուկես ամիս անց դեռևս չի մշակվել ու ներկայացվել շարժման կայացման ու ընթացքի ծրագիր, և չի ձևավորվել այն համակարգող կոլեգիալ մարմին: Դրա փոխարեն ժողովրդին ընդամենը առաջարկվում է ընտրություն կատարել ոգեշունչ հռետորաբանության ու արկածախնդրության միջև:

 

Ընդսմին, այս ամենը կատարվում է շարժումը կայացնելու և հաղթական ավարտին հասցնելու վերաբերյալ Նախախորհրդարանի ու նրա ներկայացուցիչների` պարզ և հստակ կերպով ներկայացրած ծրագրային առաջարկությունների ու հորդորների անտեսմամբ:

 

Նախախորհրդարանը դեռևս նախագահական ընտրությունների մեկնարկի փուլում զգուշացրել է, որ ազգի ու երկրի նորգաղութային կեղեքման գործիքի վերածված, ժողովրդի իշխանությունը յուրացրած և նրա ինքնիշխանությունը խափանող առկա պետական կառավարման համակարգի ներսում և նրա կանոններով հնարավոր չէ ընտրությունների միջոցով հասնել արդյունքի:

 

Ուստի ժողովրդի իշխանությունն իրացնելու ու նրա ինքնիշխանությունը դրսևորելու միակ ճանապարհը ազգային-ազատագրական շարժման ծավալմամբ պետական կառավարման առկա համակարգից դուրս՝ ժողովրդի սահմանած կանոններով կազմակերպվող այլընտրանքային ընտրությունների միջոցով զուգահեռաբար գործող կառավարման մարմինների ստեղծումն ու լեգիտիմացումն է և հարմար պահին դրանցով գործողներին փոխարինումը:

 

Միայն այդ կերպ կարելի է կյանքի կոչել իրապես ինքնիշխան, հայության շահերն իրացնելու ունակ, մարդու և քաղաքացու ազատ ու արժանապատիվ կյանքը երաշխավորող նոր որակի պետություն ստեղծելու համազգային նպատակը:

Նախախորհրդարանը վերը նշված հարցերի վերաբերյալ իր ծրագրերն ու անելիքները ներկայացնելու նպատակով մայիսի 9-ին, ժամը 19-ին Ազատության հրապարակում հրավիրում է հանրահավաք:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ