Էքս նախագահը համոզված է՝ Ծառուկյանը ՛՛Գռզոյի՛՛ օրին /վիդեո/
“Մեզ սվիններով դիմավորեցին, թե ինչպես կարելի է համագործակցել ԲՀԿ-ի հետ, բայց ինչ վատ բան կար դրա մեջ, որ մենք այսօր պոկեցինք մեկին ավազակապետական իշխանություններից, վաղը՝ մյուսին”,- Հայ Ազգային կոնգրես կուսակցության համագումարում`ապրիլի 13-ին ասաց ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:
”Եթե այսօր խոշոր բուրժուազիան եւ իշխանությունը սերտաճած են, մենք որեւէ զարգացման չենք կարող հասնել: Նույն կերպ էլ տեղի ունեցավ գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ: 2008թ Խաչատուր Սուքիաայանը ո՞վ էր, այդ խոշոր բուրժուազիայի մի մասն էր, բայց այդ մարդը հասկացավ, եկավ բացահայտ միացավ մեր շարժմանը, ոչինչ չստացավ:
Իշխանությունները առաջին հարվածը հասցրին նրան, հասկացան՝ որտեղ է վտանգը եւ ամենադաժան հարվածը հասցրին Խաչատուր Սուքիասյանին, պարզապես սնանկացրին այդ մարդուն, իհարկե, կանեին, որովհետեւ նա մենակ էր, իսկ եթե այդպիսիք լինեին մի քանիսը, իշխանությունը անզոր կլիներ”,-եզրակացրեց Տեր-Պետրոսյանը:
Տեր-Պետրոսյանի համոզմամբ, նույնն է նաեւ Գագիկ Ծառուկյանի ճանապարհը` ԲՀԿ առաջնորդը, փորձում է պոկվել իշխանություններից: Տեր-Պետրոսյանը սա հենց այնպես չի հայտարարում, մի քանի փաստեր բերել են դրան:
Մասնավորապես, ԲՀԿ-ն դուրս եկավ կոալիցիայից, նախագահական ընտրություներին չսատարեց Սերժ Սարգսյանին, խորհրդարանականին առանձին մասնակցեց, չմասնակցեց Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
“Այսօր էլ պատրաստ է ավագանու ընտրություններում ճակատ տալ: Ինչպե՞ս կարելի է վանել մեկին, որը պայքարում է այդ չարիքի դեմ: Ես չեմ բացառում, որ առաջիկա ավագանու ընտրություններում լուրջ հարված ստանալու է հենց ԲՀԿ-ն, որովհետեւ Սերժը զգում է այդ վտանգը, թույլ չեն տալու ունենալ այն հաջողությունը, որը ունեցավ խորհրդարանական ընտրություններում, որովհետեւ այս օրինակը խիստ վարակիչ կարող է լինել”,-նշեց Տեր-Պետրոսյանը:
Վերջինս առավել քան համոզված է, որ “Ժառանգությունը” Երեւանի ավագանու ընտրություններին շատ քվե չի ստանալու: Կարծես պիտի Րաֆֆին դառնար ընդդիմության առաջնորդը եւ փողոցը կվերցներ իր հսկսղության տակ, բայց Սերժ Սարգսյանը, ըստ ՀԱԿ առաջնորդի` չի ներելու այդ 37 տոկոսը:
“Չկարծեք, թե թույլ են տալու ստանալ այն տոկոսները, ինչ նախագահականին, Սերժը Սարգսյանը հիշաչար է եւ չի ներելու ինչպես Րաֆֆի Հովհաննիսյանին, այնպես էլ Գագիկ Ծառուկյանին իր երկու տարվա անկախ կուսակցական քայլերի համար, եւ թույլ չի տալու, որ նա ավելի ամրապնդվի եւ լուրջ քաղաքական գործոն դառնա”,-եզրափակեց Տեր-Պետրոսյանը: