15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Բնակիչներից մեկը հայտարարել էր, որ տրցակով ոսկեղեն է կորցրել.Արթիկի քաղաքապետը չի դժգոհում

«Արթիկում տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքով վնասներն ուսումնասիրող  հանձնաժողովի կողմից վեր են հանվել պատճառված վնասները, սակայն գումարային առումով դեռ հնարավոր չէ հաշվել»,-այս մասին այսօր՝ հուլիսի 5-ին «Հենարան» մամուլի ակումբում  հրավիրված ասուլիսի  ժամանակ ասաց Արթիկի քաղաքապետ Արսեն Աբրահամյանը:

Քաղաքապետի խոսքով՝ այսօրվանից  կավարտվի մանկապարտեզի հարակից տարածքի մաքրման, եւ կսկսվի դպրոցի տարածքի մաքրման աշխատանքները, կփոխվեն  նաեւ կոյուղագծերը:

Արսեն Աբրահամյանը ընդգծում է, որ հանձնաժողովն ամենայն մանրամասնությամբ է կատարել իր աշխատանքը և համամիտ չէ արթիկցիների դժգոհությունների հետ.

«Բոլոր տուժածների բնակարաններում եղել եմ, վստահեցնում եմ, որ հատկացած օգնությունը բավարար է, որ տները վերանորոգվեն ու լինեն այն վիճակի, ինչ մինչ հեղեղն էր: Բանն այն է, որ երբեմն  այնպիսի աբսուրդ պահանջներ են ներկայացնում: Օրինակ՝ բնակիչներից մեկը հայտարարել էր, որ տրցակով ոսկեղեն է կորցրել»,-եզրահանգեց քաղաքապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ