23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Օտարերկրյա ռազմական կցորդները ՀՀ ռազմարդյունաբերական ձեռնարկություններում էին

ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդները  2013թ. աշխատանքային պլանի համաձայն ապրիլի 11-ին այցելել են ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններ: Այցին մասնակցում էին նաև ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության, Չինաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Լիտվայի, Հունաստանի, Ղազախստանի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ռումինիայի և Ֆրանսիայի ռազմական կցորդները:

Այցի սկզբում ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերական վարչության պետ Մ.Իսախանյանը ռազմական կցորդներին է ներկայացրել ճեպազրույց իր ղեկավարած ստորաբաժանման վերաբերյալ` նշելով վարչության գործառույթները, կառուցվածքը, ինչպես նաև ներկայացրել է համառոտ տեղեկություններ ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունների վերաբերյալ:

 Ճեպազրույցից հետո ռազմական կցորդներն այցելել են Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ և Եղվարդի ռազմական գործարան: Հյուրերը հնարավորություն ստացան շրջելու ռազմարդյունաբերական ձեռնարկությունների տարածքում` առավել մանրամասն ծանոթանալով ձեռնարկությունների գործունեությանն ու արտադրանքի տեսականուն:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ