Աղբահավաքներն ավելի կարեւոր գործ են անում, քան որոշ պատգամավորներ

Երգիչ Արթուր Իսպիրյանն արդեն 10 տարի է, ինչ ճանաչում է Րաֆֆի Հովհաննիսյանին և նրա տիկնոջը: Նաև դա է պատճառը, որ այսօր կանգնած է Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ինքը` Արթուր Իսպիրյանը:
“Այսօր ես որպես քաղաքացի գալու եմ հանրահավաքի, սակայն ինքս “Ժառանգություն” կուսակցության անդամ չեմ: Ավագանու ընտրություններին իմ մասնակցությունը պայմանավորված է նրանով, որ ես հիվանդ եմ Երևանով: Շատ ուրախացա, երբ առաջարկվեց լինել ավագանու ցուցակում` չնայած, որ մինչև վերջերս չգիտեի, թե որ համարն եմ, քանի որ դա ինձ համար կարևոր չէ “: Արթուր Իսպիրյանը “Բարև Երևան” դաշինքի ցուցակում 8 համարն է:
Երգիչը մայրաքաղաքի տեսանելի խնդիր առանձնացրեց աղբահանության հարցը. “Առաջին հերթին ուշադրություն կդարձնեի աղբահանության խնդրին, դա շատ ահավոր է դառնում հատկապես ամռանը, աղբ տեղափոխելու հարցը ևս կլուծեի: Նրանց աշխատավարձի բարձրացում պետք է արվի, իրենք ավելի շատ կարևոր բան են անում, քան որոշ պատգամավորներ, այդ մարդիկ պետք է իմանան, որ շատ կարևոր գործ են անում”: