09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Մեր խնդիրն է պահպանել Երևանի ճարտարապետական դեմքը”. Տարոն Մարգարյան

Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր նախընտրական հանդիպում է ունեցել Արաբկիր վարչական շրջանի բնակիչների հետ: Բակային հանդիպումների ժամանակ, բնակիչներին ներկայացնելով նախընտրական ծրագրի դրույթները, Տարոն Մարգարյանը նշել է, որ առաջիկա տարիներին, որպես գերխնդիր հստակ քաղաքականություն է իրականացվելու հարուստ պատմություն ու մշակութային ժառանգություն ունեցող Երևանի ճարտարապետական դեմքը պահապանելու ուղղությամբ.

“Մեր ծրագրում առանձին տեղ ենք հատկացրել Երևանի ճարտարապետական դիմագծի պահպանմանը: Վերջին 10 տարիների ընթացքում բազում խնդիրներ են կուտակվել այս մասով և մենք արդեն նախապատրաստել ենք փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը, որը օրենքի ուժ ստանալով, թույլ կտա մեզ ավելի խիստ վերահսկողություն իրականացնել նոր կառուցապատումների ուղղությամբ:

Այդ օրենքով մենք կբացառենք Երևանի կենտրոնի որևէ կառուցապատում, որը կհակասի մայրաքաղաքի ճարտարապետությանը: Ավելի լավ Երևան ունենալու համար մենք պետք է հինը պահպանելով նորովի առաջ շարժվենք” ,- ընդգծել է Տարոն Մարգարյանը, ավելացնելով որ այս կերպ նոր որակ, նոր ոճ ու նոր լիցքեր կհաղորդվի մեր հնամենի ու նորօրյա մայրաքաղաքին:  

 

Ավելի լավ Երևան ունենալուն ուղղված ծրագրերի հիմքը՝ կայուն զարգացման փուլ թևակոխած այսօրվա Երևանն է: “Ստանձնելով Երևանի տնտեսության կառավարման պատասխանատվությունը մեր թիմն անցած չորս տարիների ընթացքում իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է աշխատել և կարող է կրկնապատկել աշխատանքների ծավալները:

Վստահեցնում եմ, որ մեր փորձառու թիմը՝ ստանալով ձեր վստահության քվեն, պատրաստ է առաջիկա տարիներին ևս անմնացորդ նվիրումով ու սրտացավությամբ, հոգատար տանտիրոջ նման աշխատել հանուն Երևանի ու երևանցու: Ես շնորհակալություն եմ հայտնում երևանցիներին մեզ աջակցելու և մեզ հետ համատեղ Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերին ակտիվ մասնակցություն ունենալու համար:

Առաջիկա չորս տարիներին ևս քաղաքապետարան-վարչական շրջան-բնակիչ համատեղ սրտացավ աշխատանքի արդյունքում կկարողանանք լուծում տալ նաև Երևանի ու երևանցու առջև ծառացած մյուս խնդիրներին նույնպես”,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

 

Հանդիպումների ավարտին Երևանի ավագանու անդամության թեկնածու, Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը ջերմ և անմիջական մթնոլորտում շփվել է Արաբկիրի բնակիչների հետ, լսել նրանց կողմից բարձրացվող հարցերն ու առաջարկները և վստահեցրել, որ դրանք ևս կդառնան ծրագրային առաջնահերթություններ ու հետզհետե կյանքի կկոչվեն՝ օր առաջ ավելի լավ Երևան ունենալու հաստատակամությամբ:

 

 

 

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ